Նորություններ
-
29.02.2024 Ի գիտություն հայտարարատուների
Հանձնաժողովը տեղեկացնում է բոլոր հայտարարատուներին, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Համակարգ) բարելավման աշխատանքներով պայմանավորված՝ 2024 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 20:00-24:00, Համակարգն անհասանելի կլինի:
-
29.02.2024 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Փետրվարի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ Հանձնաժողով) հյուրընկալվել է Համաշխարհային բանկի պատվիրակությունը՝ Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով Կառավարման հատվածի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորությամբ: Հանդիպման սկզբում Հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Համաշխարհային բանկի մասնագիտական աջակցությունը կոռուպցիայի կանխարգելման գործընթացում: Հանձնաժողովի անդամները...
-
29.02.2024 «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ». Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի
Փետրվարի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման Հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) հյուրընկալվել էին Տավուշի մարզի ք. Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտները, ովքեր ընգրկված են «Քաղաքացիական մասնակցության ակումբ» խմբակում (այսուհետ՝ Խմբակ): Խմբակի ծրագիրը մշակվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շջանակներում և երաշխավորվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։ Խմբակի նպատակն է նպաստել սովորողների մասնակցային արժեհամակարգի ձևավորմանը, դրա համար...
-
27.02.2024 Ի գիտություն հայտարարատուների
Հանձնաժողովը տեղեկացնում է բոլոր հայտարարատուներին, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգ (այսուհետ՝ Համակարգ) մուտք գործելու համար օգտանունն ու գաղտնաբառը Համակարգից ինքնաշխատ եղանակով ուղարկվում են միայն մեկ անգամ, որից հետո հայտարարատուները հնարավորություն ունեն ինքնուրույն սահմանելու, փոփոխելու, վերականգնելու իրենց գաղտնաբառը և ցանկացած ժամանակ Համակարգ կարող են մուտք գործել իրենց կողմից սահմանված գաղտնաբառով: Հայտարարատուները կարող են համակարգի կողմից պարբերաբար...
-
27.02.2024 «Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» թեմայով աշխատանքային քննարկում Ազգային ժողովում
2024 թվականի փետրվարի 26-ին, պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Ազգային ժողովի հայտարարատու պաշտոնատար անձանց հետ կազմակերպվեց «Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» թեմայով աշխատանքային քննարկում: Աշխատանքային քննարկման ժամանակ Հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մասնակիցներին ներկայացրեց հայտարարագրման համակարգի նպատակը,...
-
26.02.2024 Հանձնաժողովն ավարտել է հայտարարագրման գործընթացի խորհրդատուների քառօրյա վերապատրաստման դասընթացը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի գործընկերների աջակցությամբ, անցկացրեց «Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» խորագրով քառօրյա վերապատրաստման դասընթաց պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում նշանակված հայտարարագրման գործընթացի խորհրդատուների, ինչպես նաև վերոնշյալ մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների և դասընթացով հետաքրքրված հայտարարատուների համար:...
-
26.02.2024 Հետազոտական-վերլուծական կարողությունների զարգացման 7-օրյա դպրոց ԿԿՀ-ում
2024 թվականի փետրվարի 13-ից 23-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ԱՄՆ ՄԶԳ «Բարեվարքություն Հայաստան» ծրագրի աջակցությամբ Հանձնաժողովի աշխատակիցների համար կազմակերպվել է հետազոտական-վերլուծական կարողությունների զարգացման 7-օրյա դասընթաց, որն անցկացվում էր Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) մասնագետների կողմից: Դասընթացը մեկնարկել է մասնակիցների հետազոտական հմտությունների նախնական գնահատմամբ, որի միջոցով սկզբնական պատկերացում է կազմվել վերջիններիս...
-
26.02.2024 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 01.02.2024-20.02.2024-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը հունվարի 31-ին հյուրընկալվել էր Առաջին լրատվական ալիքին: Հարցազրույցի ընթացքում Մ. Գալստյանը անդրադարձել է 2023թ.-ի կոռուպցիայի ընկալման համաթվին՝ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը մտահոգիչ է ամբողջ աշխարհում. «Կոռուպցիայի ընկալման համաշխարհային միջինը 45 է, այսինքն նույնիսկ Հայաստանի 47 միավորը ավելի բարձր է քան համաշխարհային...
-
22.02.2024 2024 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնի Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանել է Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը։ Կանոնագիրքը հիմնված է « Հանրային ծառայության մասին » օրենքով սահմանված վարքագծի սկզբունքների , ինչպես նաև 202 2 թվականին Հանձնաժողովի...
-
20.02.2024 Հայտարարություն
2024 թվականի փետրվարի 2 3 -ին, ժամը 10:0 0 տեղի կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի լրամշակված օրակարգը հասանելի է հղումով : Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի փետրվարի 2 2 -ի աշխատանքային օրվա ավարտը գրանցվել հետևյալ հղումով :
-
20.02.2024 Հանձնաժողովը մեկնարկել է հայտարարագրման գործընթացի խորհրդատուների քառօրյա վերապատրաստման դասընթացը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի գործընկերների աջակցությամբ, մեկնարկել է «Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» խորագրով քառօրյա վերապատրաստման դասընթացը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում նշանակված հայտարարագրման գործընթացի խորհրդատուների համար: Վերապատրաստման մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը, ով շնորհակալություն հայտնեց...
-
16.02.2024 «Ռազմավարական հաղորդակցություն». Եռօրյա վերապատրաստում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի 2.3 ենթաբաղադրիչի շրջանակներում, փետրվարի 12-16-ը կազմակերպվել է Հանձնաժողովի աշխատակիցների համար եռօրյա վերապատրաստում` ուղղված հաղորդակցության հմտությունների և կարողությունների զարգացմանը: Բաղադրիչի ղեկավար Դետլեֆ Կրեութսերը և փորձագետ Թորսթոն Ռուբբելը վերապատրաստման ընթացքում անդրադարձ են կատարել պատմապատմանը...