Նորություններ
-
26.06.2024 «Բարեվարքություն» թեմայով վերապատրաստում Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսական կազմի համար
2024 թվականի հունիսի 25-ին և 26-ին Հանձնաժողովի կողմից իրականացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար «Վերապատրաստողների վերապատրաստում» (ToT) ձևաչափով երկօրյա դասընթաց՝ հանրային ծառայության բարեվարքության համակարգի վերաբերյալ: Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել Ոստիկանության կրթահամալիրի պետ, ի. գ. թ., դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը և Հանձնաժողովի...
-
26.06.2024 ՄԿՈՒ հաստատությունների դասավանդողների շրջանում «Կոռուպցիայի կանխարգելումը կրթության միջոցով» թեմայով վերապատրաստում/աշխատաժողով
Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված 3-րդ ռազմավարական նպատակի 3.5 գործողության շրջանակներում՝ որպես գործողության համակատարող, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) մշակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման շրջանակում «Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈւ ոլորտում» մոդուլի մեթոդական ձեռնարկի նախագիծը: Հունիսի 25-ին, ՀՀ մարզերի և ք. Երևանի ՄԿՈՒ...
-
25.06.2024 Մշակվել է նվերների թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվական կարծիքի տրամադրման մեթոդական ուղեցույցը
Հանձնաժողովի կողմից մշակվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված նվերների թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվության տրամադրման մեթոդական ուղեցույցը : Ուղեցույցը մեթոդական փաստաթուղթ է, որը նպատակ ունի պարզեցնելու նվերների թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվության ստացման և տրամադրման գործընթացը՝ ապահովելով նվերների ընդունման կարգավորումների պատշաճ կիրարկումը : Ուղեցույցը կարող է կիրառվել...
-
24.06.2024 Մարիամ Գալստյանը մասնակցել է 21-րդ միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսին
2024թ.-ի հունիսի 18-ից 21-ը Լիտվայում կայացել է «Դիմակայել համաշխարհային մարտահրավերներին. Նպաստել բարեվարքության ամրապնդմանը» խորագրով 21-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովը(IACC/ՄՀԿԿ): Հայաստանի պատվիրակության կազմում Համաժողովին մասնակցել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը: Քառօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում թվային...
-
18.06.2024 Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի ուսանողների այցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրերի շրջանակներում հունիսի 17-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել էին Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի ուսանողները՝ զարգացնելու կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ իրենց կարողությունները, ինչպես նաև ծանոթանալու Հանձնաժողովի գործառույթներին՝ որպես կանխարգելման մանդատ ունեցող մարմին: Հանդիպման ընթացքում բանախոսների կողմից ներկայացվել է Հանձնաժողովի կառուցվածքի և լիազորությունների շրջանակը, ծավալվել է ակտիվ...
-
11.06.2024 Հայտարարություն Հանձնաժողովի էլեկտրոնային ուսուցման հարթակի ստեղծման վերաբերյալ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ սկսել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար կրթական առցանց հարթակի կառուցումը: Կրթական հարթակը կծառայի որպես Հանձնաժողովի կրթական գործառույթի ապահովման գործիք՝ տրամադրելով բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ կրթական մոդուլների, թվային գրադարանի, կրթական ինտերակտիվ լուծումների հասանելիություն:
-
07.06.2024 Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսություն
2024 թվականի հունիսի 6-ին կայացել է «Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառումը, որի նպատակն էր քննարկել բաց և լավ կառավարման հիմնաքար հանդիսացող հակակոռուպցիոն, հանրային ֆինանսների կառավարման, մասնակցության և նորարարության իրացման արդյունավետ մեխանիզմները և մարտահրավերները։ Միջոցառմանը մասնակցել է նաև Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը՝ ներկայացնելով Հանձնաժողովին վերապահված լիազորությունները, դրանց իրականացման ընթացքում Հանձնաժողովի և քաղաք...
-
06.06.2024 «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետ հանդիպում
Օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել են Բաց կառավարման գործընկերության Արևելյան գործընկերության երկրների (ԲԿԳ ԱլԳ) տարածաշրջանային համակարգող Պիտեր Վարգան, ինչպես նաև ծրագրի ներկայացուցիչ Պատրիսիա Պանչուկը: Հանձնաժողովի անդամների հետ քննարկվել է համագործակցության շրջանակը և ԲԿԳ հանձնառությունները, որոնք իրականացվել են Հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են Հանձնաժողովի գործունեության նոր արդյունքները, մասնավորապես՝ հայտարարագրման...
-
05.06.2024 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 05.04.2024-05.06.2024-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ
1. Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա գործողությունների ծրագրով նախատեսվել է բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի կատարելագործումը, իսկ որպես թիրախային նպատակ՝ 2024 թվականի համար սահմանվել է վերջիններիս գործառույթների իրականացման խոչընդոտների գույքագրումը և նրանց կարգավիճակի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացումը: Ռազմավարական սույն հանձնառության շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը...
-
05.06.2024 Հանձնաժողովը մեկնարկում է 2024 թվականի՝ անհամատեղելիության պահանջների պահպանման մշտադիտարկման աշխատանքները
2024 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել ՀՀ բոլոր խոշորացված համայնքների ղեկավարների, ինչպես նաև ՀՀ բոլոր մարզպետների և նրանց տեղակալների՝ ընդհանուր թվով 102 պաշտոնատար անձի անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն: Աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կհրապարակվի Հանձնաժողովի կայքէջում: Անհամատեղելիության պահանջների պահպանման 2024 թվականի մշտադիտարկման պլանը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/5ItRY :
-
05.06.2024 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը մասնակցել է 2023թ.-ի բյուջեի կատարողականի քննարկմանը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը մասնակցել է 2023թ.-ի բյուջեի կատարողականի քննարկմ անը: Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/RiB9e :
-
04.06.2024 Հայտարարություն «Ժողովուրդ» օրաթերթում տեղ գտած հայտարարության վերաբերյալ
Սույն թվականի հունիսի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակվել է «Սուրեն Պապիկյանի կնոջ հայտարարգրի առեղծվածը. ո՞վ է «դեմ» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում» վերտառությամբ հրապարակում՝ https://armlur.am/1373747/ , որտեղ նշվում է, թե ինչո՞ւ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը շրջանցել օրենքը և զբաղեցրել նախագահի պաշտոնը... Թեպետ, վերոգրյալի վերաբերյալ Մարիամ Գալստյանը...