Տեսանյութեր
-
13.07.2021 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի և Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի՝ Կիև կատարած աշխատանքային այցը (տեսանյութ) Կիևում կայացած «Զրո կոռուպցիա» համաժողովում ներկայացվել է կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան բարեփոխումները:
-
27.11.2020 Ծառուկյանը անհամատեղելիության պահանջ է խախտել. մանդատից զրկելու վերջնական որոշումը կկայացնի ՍԴ-ն «Նախորդ տարի վարույթ էինք սկսել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ՝ անհամատեղելիության պահանջի խախտման հիմքով, սակայն եզրակացությունն այն էր, որ խախտում չկար: Դրան հաջորդեց առողջապահության նախարարի նկատմամբ վարույթը՝ շահերի բախման հիմքով, և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ անհամատեղելիության պահանջը խախտելու հիմքով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Դիտարկմանը, որ կան քաղաքական արձագանքներ, թե հետպատերազմական այս շրջանում այդ հարցն առաջնային չէ, և որ ըստ ԲՀԿ պատգամավորների՝ քաղաքական հաշվեհարդար է տեղի ունենում Ծառուկյանի նկատմամբ, Հայկուհի Հարությունյանը նշեց. «Նման շահարկումները անտեղի են, քանի որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վարույթը հարուցվել է 2020թ. հունիսին, երբ դեռևս այսպիսի զարգացումներ չկային: Պայմանավորված օբյեկտիվ հանգամանքներով և օրենքով սահմանված ժամկետներում հանձնաժողովը վարույթը 90-օրյա ժամկետում իրականացնելուց հետո 20-օրյա ժամկետով հետաձգել է՝ վարույթի մասնակցի խնդրանքով՝ ելնելով զարգացումներից, քանի որ նա ձերբակալման փաստով գտնվում էր ազատազրկման մեջ, և չէր կարողացել պատասխանել հանձնաժողովի այն հարցադրումներին, որոնք ներկայացվել էին: Եվ սեպտեմբերի 27-ից հետո զարգացումները այլ ուղղությամբ տարան: Սակայն հանձնաժողովը որդեգրեց այն դիրքորոշումը, որ անկախ տեղի ունեցող գործողություններից, պետական յուրաքանչյուր ինստիտուտի գործունեությունը պետք է անխափան լինի»: «Գագիկ Ծառուկյանի պատասխանները մեր հարցադրումներին չէին բավարարում»,- նշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը: Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերջնական որոշումը կկայացնի ՍԴ-ն: Մանրամասները՝ տեսանյութում:
-
26.10.2020 Հայտարարագրումը պաշտոնատար անձանց համար Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի իմաստով հայտարարատու պաշտոնատար անձինք են՝ • համայնքների ղեկավարներն ու նրանց տեղակալները • Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարներն ու նրանց տեղակալները • քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք • արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը • զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական պաշտոններ զբաղեցնող անձինք, • հարկային, մաքսային ծառայությունների գլխավոր և բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, • ոստիկանության • քրեակատարողական • դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք: • պետական պաշտոն զբաղեցնող անձինք։
-
26.10.2020 Հայտարարագրումը պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների համար Գույքի և եկամուտների հայտարարագրման պարտավորությունը պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների համար Պաշտոնատար անձանց հետ մեկտեղ գույքի և եկամուտների հայտարարագրման պարտավորություն ունեն նաև 1. պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք, մասնավորապես՝ ամուսինը կամ կինը 2. պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող 18 տարին լրացած չափահաս ցանկացած անձ, ով պաշտոնատար անձի հետ փաստացի բնակվել է պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր։(Շեշտադրում) Պաշտոնատար անձի կինը/ամուսինը կամ համատեղ բնակվող չափահաս անձը ներկայացնում են առանձին հայտարարագրեր և պատասխանատու են դրանց պատշաճ ներկայացման համար։
-
26.10.2020 Բարեվարքության հարցաթերթիկ Բարեվարքության ուսումնասիրությունը ներառում է՝ • հարցաթերթիկում ներկայացված տվյալների արժանահավատության ստուգում. • քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ տվյալների ուսումնասիրություն . • մեդիա հարթակում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակումների ուսումնասիրություն. • անձի և նրա ընտանիքի անդամների գույքային դրության ուսումնասիրություն . • ուսումնառության և աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրություն ․ • քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրություն :
-
05.02.2020 Արժե՞ կրկնել կոռուպցիայի դեմ պայքարի Վրաստանի փորձը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ աշխատանքի և բիզնես գործունեության անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներով: Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսում է Հայկ Մարությանի նկատմամբ հարուցված վարույթի մասին, ինչպես նաև անդրադառնում իր ղեկավարած կառույցի՝ կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ ծավալած աշխատանքներին:
-
09.12.2019 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի հարցազրույցը Շանթ հեռուստաընկերությանը
-
16.11.2019 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը