Տեսանյութեր
-
24.03.2022 Հանրային ծառայողների համար կգործեն վարքագծի տիպային կանոններ. «Առաջին ալիքը» զրուցել է ԿԿՀ անդամ Մարիամ Գալստյանի հետ ԿԿՀ-ն մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագիծը: Թեմայի շուրջ «Առաջին ալիքը» զրուցել է Հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանի հետ: «Հանձնաժողովը հաջորդիվ կհաստատի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները, մյուս առանձնահատկություններից ելնելով արդեն դատախազական համակարգում, քննչական համակարգում կհաստատվեն իրենց կանոնները: Տեղական ինքնակառավարման մարմինները ևս պետք է ՏԻՄ ծառայողների վարքագծի կանոններ հաստատեն»:
-
24.03.2022 Ի՞նչ վարքագիծ պետք է ունենա հանրային ծառայողը. Հայկուհի Հարությունյանի հարցազրույցը «Հեռանկարին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին: Հանձնաժողովի նախագահը խոսել է ԿԿՀ-ի կողմից մշակված և հանրային քննարկման ներկայացված «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագծի մասին: «Հանրային ծառայողների վարքագծի սկզբունքներն ամենօրյա աշխատանքի և աշխատանքից դուրս վարվելակերպի, վարքագծի, ինչպես նաև հանրային հարթակում շփման կանոն դարձնելու տեսանկյունից նման ծավալով, որակով կանոններ ներկայացվում են առաջին անգամ»,- ասել է նա:
-
24.02.2022 Բարձր մակարդակի համաժողով` նվիրված բարեվարքությանը և կոռուպցիայի կանխարգելմանը Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն իր խոսքում նշել է, որ վարքագծի կանոնագրքի միջոցով նպատակ կա կանխելու կոռուպցիոն այնպիսի հնարավոր ռիսկերը, ինչպիսիք են՝ շահերի բախումը, պաշտոնի հետ այլ ցանկացած վճարովի աշխատանքի, բացառությամբ ստեղծագործական աշխատանքի հետ համատեղելիությունը, վճարովի որպես այլ աշխատանքը, այլ սահմանափակումները, ինչպես նաև ազգակցական կապի առկայության պարագայում համատեղ աշխատանքը և այլն:
-
17.02.2022 Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2021 թվականի գործունեությունը գնահատել է դրական Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՈ-ի և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի գնահատման արդյունքների վերաբերյալ առաջարկություններին: Կարևորվել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցներում Հայաստանի վարկանիշի շարունակական բարձրացումը և նշվել, որ այս համատեքստում պետք է հաղորդակից լինել ստացվող ազդակներին:
-
17.02.2022 Կուսակցության ղեկավար մարմնի անդամների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվելիք հայտարարագրերի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության անդրադարձը «Քաղաքական ուժերի տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի համար մշակվել է անհրաժեշտ տեղեկությունների ձևանմուշի նախնական տարբերակ, որը դիտողությունների, առաջարկների համար կտրամադրվի կուսակցություններին: Նախկինում 10-ը, հիմա կուսակցության մուտքի, ելքի գումարը 25.000.000 դրամը գերազանցելու դեպքում հաշվետվությունները կենթարկվեն պարտադիր աուդիտի»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը:
-
16.02.2022 Թվային տեխնոլոգիաներ ինտեգրելով՝ կապահովվի արդյունավետ հանրային հաշվետվողականությունը. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Հայտարարագիրը պարունակում է մինչև 5 բաժին տարբեր տեսակի և խորության տեղեկություններ, որոնց համադրման արդյունքում է, որ հստակ երևում է՝ արդյոք կոնկրետ պաշտոնատար անձը տարվա ընթացքում իր օրինական եկամուտը գերազանցող ծախս կամ գույք, գույքի փոփոխություն իրականացրե՞լ է, թե՞ ոչ:
-
15.02.2022 Բարեվարքության ուսումնասիրության հայաստանյան փորձը կարող է լավագույնը ճանաչվել տարածաշրջանում. Հանրայինի անդրադարձը Բարեվարքության գնահատման մեթոդաբանությունը մշակվել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի օգնությամբ, իսկ այդ գործընթացում ներգրավված միջազգային փորձագետների գնահատմամբ այս ուղղությամբ Հայաստանի փորձը կարող է լավագույնը ճանաչվել տարածաշրջանում:
-
29.12.2021 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփել է 2021 թվականը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները «Մեդիա կենտրոնում» հանրությանն են ներկայացրել 2021 թվականին Հանձնաժողովի գործունեության որոշ մանրամասներ և անդրադարձել հաջորդ տարվա անելիքներին:
-
13.12.2021 ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է «Հանրային քննարկում» հաղորդաշարին (տեսանյութ) Հայկուհի Հարությունյանն իր խոսքում նշել է, որ կաշառք երևույթը ծավալային առումով էապես նվազել է, որը տեսանելի է նաև քաղաքացիների շրջանում և այդ մասին հաճախ է խոսվում:
-
16.09.2021 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումները կայացվում են կոլեգիալության սկզբունքով և անկաշկանդ են. Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է Հեռանկար հաղորդմանը «Ժողովրդավար երկիր և գործուն կառավարման համակարգ ունենալու համար, իսկապես, պետք է ազատագրվել կոռուպցիայից և Հանձնաժողովի հիմնական առաքելությունը միտված է հենց սրան»,-ասել է Հայկուհի Հարությունյանը:
-
16.07.2021 Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությանը Արամայիս Փաշինյանն անդրադարձել է հայտարարագրման ենթակա տեղեկությունների մշակմանը և հայտնել, որ միջազգային նորմերին համապատասխան մշակված ռիսկային ցուցիչների հիման վրա դուրս են բերվում ռիսկային հայտարարագրերը:
-
15.07.2021 ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը մասնակցել է ԲԴԽ նիստին, որից հետո պատասխանել է Հանրային հեռուստաընկերության լրագրողին (տեսանյութ) Բարձրագույն դատական խորհուրդը քննել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: Հարցի քննությանը մասնակցել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրելով միջնորդության հիմքերի վերաբերյալ մանրամասներ: Հայկուհի Հարությունյանը պատասխանել է նաև Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցերին: