Տեսանյութեր
-
25.07.2022
Հաստատվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը
Հաստատվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը
-
21.06.2022
Տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը սպառվել է
Տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը սպառվել է
-
02.06.2022
Ազգային ժողովում ներaկայացվել է Հանձնաժողովի 2021 թվականի գործունեությունը և պետական բյուջեից հատկացված ծախսերի արդյունքները
Ազգային ժողովում ներկայացվել է Հանձնաժողովի 2021 թվականի գործունեությունը և պետական բյուջեից հատկացված ծախսերի արդյունքները
-
26.05.2022
Պաշտոնյաների ստացած նվերները կհաշվառվեն էլեկտրոնային ռեեստրում. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը
Հանրային ծառայողների ստացած նվերների նկատմամբ վերահսկողության, թափանցիկության բարձրացման նպատակով մեր երկրում կներդրվի նվերների կենտրոնացված էլեկտրոնային ռեեստր:
-
24.05.2022
Հայտարարագիր լրացնելու ուղեցույց
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում ստեղծվել են հայտարարագիր լրացնելու հոլովակներ: Հանրային ծառայության մասին օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է հայտարարագրման ժամկետները և հայտարարագրում փոփոխություն կատարելը, ըստ այդմ` հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում տարեկան հայտարարագրեր, որի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է:
-
23.05.2022
Հանձնաժողովն առաջիկայում կունենա ոչ միայն քրեական, այլև վարչական իրավախախտումների ազդարարման համակարգ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը մասնակցել է «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառմանը, որը կազմակերպվել է Freedom House-ի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համատեղ ջանքերով՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի շրջանակներում:
-
23.04.2022
2023 թվականի հունիսի 30-ին ԿԿՀ-ն հանրությանը կներկայացնի դատավորների գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի վերլուծության արդյունքները
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է 1inTV-ի տաղավարում:
2023 թվականի հունիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրությանը կներկայացնի դատավորների գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի և փաստացի նրանց կողմից տնօրինվող գույքի վերաբերյալ վերլուծության արդյունքները:
«Մոտ 7000-ից ավելի հայտարարագիր է ստուգվում, ինչը բավականին մանրակրկիտ գործընթաց է: Ուսումնասիրությունները բացառապես իրականացնում է Հանձնաժողովը: Բոլոր այն դեպքերում, երբ Հանձնաժողովը հանգում է եզրակացության, որ անձի մոտ ձեռք բերված գույքի, եկամտի, շահերի, ծախսերի և փաստացի օգտագործվող գույքի մասով առկա են որոշակի անհամապատասխանություններ, Հանձնաժողովը հարուցում է վարչական և միաժամանակ կարգապահական վարույթ և դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար նյութերն ուղարկում ԲԴԽ»:
-
22.04.2022
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հարցազրույցը՝ Sputnik Արմենիային
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կուսակցությունների տարեկան հաշվետվություններին:
«ՀՀ-ում այս պահին կա 115 գրանցված կուսակցություն, որոնց մի մասն ակտիվ գործունեություն չի ծավալում: Կարծում եմ` այս գործընթացը որոշ ժամանակ անց կբերի փաստացի գործունեություն չծավալող կուսակցությունները լուծարմանը»,- նշել է Արամայիս Փաշինյանը:
Խոսելով ընդհանուր գործընթացի մասին՝ Արամայիս Փաշինյանն ասել է.
«Կախված ընդհանուր շրջանառության ծավալից կամ ֆինանսավորում ստանալու կամ չստանալու հանգամանքից՝ պետք է պարզենք, թե որ կուսակցություններն են ենթակա աուդիտի: Այնուհետև կուսակցությունները պետք է ներկայացնեն այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որն աուդիտորական ընկերություններին հնարավորություն կտա գնահատելու իրենց՝ տվյալ մրցույթներին մասնակցելու նպատակահարմարությունը:
-
15.04.2022
Հակակոռուպցիոն կրթական ծրագրեր՝ հանրային իրազեկման նպատակով. «Առաջին ալիք»-ի անդրադարձը
Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների կարևոր բաղադրիչներից մեկը հանրային իրազեկումն է: Թեմայի շուրջ Առաջին ալիքի լրագրող Նարե Ոսկանյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային, կրթական իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Սասուն Համբարձումյանի հետ:
Հանձնաժողովին օրենքով պատվիրակված լիազորություններից է նաև հակակոռուպցիոն կրթական գործընթացների կազմակերպումը:
-
08.04.2022
«1 օր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում». Factor TV-ի անդրադարձը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակազմի մեծամասնությունը կանայք են: Ապրիլի 7-ին՝ Մայրության տոնի շրջանակում Factor TV-ին տեսանյութ է պատրաստել՝ անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման գործում կանանց ներգրավվածությանը, բլից հարցեր ուղղել Հանձնաժողովի նախագահին ու կին անդամներին, ինչպես նաև լսել՝ Հանձնաժողովի տղամարդկանց:
-
28.03.2022
Ընդլայնվել է հայտարարագրվող գույքի շրջանակը. վերջնաժամկետը մայիսի 31-ն է. «Առաջին ալիքի» անդրադարձը
Հայաստանում հայտարարատու է առնվազն 35 հազար անձ, 9 հազարը բարձրաստիճան պաշտոնյա են: Այս տարվանից պարտադիր է դարձել նաև հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերի տարեկան հայտարարագրումը, ընդլայնվել է հայտարարագրվող գույքի շրջանակը: Թեմայի շուրջ «Առաջին ալիքը» զրուցել է ԿԿՀ վարույթների և իրավական ապահովման վարչության անդամների հետ:
-
25.03.2022
Հանրությանը պահանջատեր դարձնելը կնպաստի ապագայում բարեվարք հանրային ծառայող ունենալուն
«Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագծի վերաբերյալ Factor TV-ի քննարկմանը մասնակցում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Սերոբ Անտինյանը, կառավարման փորձագետ Արշակ Սարգսյանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արմեն Խուդավերդյանը։