Նորություններ
-
25.01.2024 Հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործիքները» թեմայով աշխատաժողովին
2024 թվականի հունվարի 22-23-ը Եվրոպայի խորհրդի Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության բաժինը Ստրասբուրգում կազմակերպել էր տարածաշրջանային աշխատաժողով՝ «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործիքները» թեմայով, որին մասնակցում էին Հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև Ասրյանը և Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Տիգրանուհի Խալաֆյանը: Աշխատաժողովը նպատակ...
-
24.01.2024 Հայտարարություն
2024 թվականի հունվարի 26-ին, ժամը 14:00 տեղի կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգը հասանելի է հղումով : Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի հունվարի 25-ի աշխատանքային օրվա ավարտը գրանցվել հետևյալ հղումով :
-
24.01.2024 «Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով աշխատաժողով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրման և հակակոռուպցիոն իրազեկվածության բարձրացման նպատակով ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի շրջանակներում շարունակում է հանրակրթական դպրոցներում իրականացնել հակակոռուպցիոն կրթության դասավանդման համար մշակված նոր մեթոդների և նյութերի գործնական փորձարկումը,...
-
05.01.2024 Նվերների հաշվառման ձևաթուղթ
202 4 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ( այսուհետ՝ Հանձնաժողով ) ՝ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման կարգերը, ինչպես նաև ռեեստրի լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» N 01-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում):...
-
29.12.2023 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 27.11-29.12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ
-
26.12.2023 «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ». Իրազեկման հանդիպումներ Տավուշի մարզում
Կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականությունն ամրապնդելու, իրավունքի գերակայության, կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հրամայականներով պայմանավորված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) շարունակում է իրազեկման հանդիպումները՝ ձևավորելու կամք և վճռականություն «Կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն» ունեցող հասարակություն ձևավորելու համար: Վերոգրյալ հրամայականներով պայմանավորված՝ դեկտեմբերի...
-
20.12.2023 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 10:00 տեղի կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգը հասանելի է հղումով: Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 21-ը գրանցվել հետևյալ հղումով:
-
19.12.2023 Ի գիտություն պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնադրամների, առևտրային կազմակերպության գործադիր մարմինների ղեկավարների
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխության համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են համարվելու նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները...
-
18.12.2023 Հայտարարություն կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության բաց մրցույթի
Հայտարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://archivedwebsite.cpcarmenia.am/files/legislation/1206.pdf :
-
18.12.2023 Մաքսային ծառայության համակարգում իրականացվել են բարեվարքության համակարգի վերաբերյալ դասընթացներ
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում 2022 թվականից մեկնարկած մաքսային ծառայողների համար նախատեսված Մաքսային ծառայողի պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերի շրջանակներում «Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ» թեմայով դասընթացը վարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը: Դասընթացներին մասնակցել են ինչպես գործող մաքսային ծառայողներ, այնպես էլ մաքսային ծառայության համակարգ մուտք գործելու համար հայտ...
-
18.12.2023 Հանձնաժողովը հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ
« Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային քննարկման է դրել «Կուսակցությունների՝ հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների ցանկը, ձևաթուղթը և ժամկետները սահմանելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման...
-
14.12.2023 «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԿՀ-Ի ԴԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ (այսուհետ՝ Հանձնաժողով) կարևորելով կոռուպցիայի կանխարգելման գործընթացում լրատվամիջոցների, խոսնակների դերակատարումը, նրանց ներգրավումը և ապավինումը հանրության առավել լայն հատվածների՝ կոռուպցիայի կանխարգելման գործընթացներում ներգրավելու համար, դեկտեմբերի 13-ին և 14-ին կազմակերպել էր «Կոռուպցիայի կանխարգելման կարեվորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես է եկել ...