Նորություններ
-
26.03.2024 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հյուրընկալել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին
Մարտի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել են «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչները: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Վենետիկի հանձնաժողովի անդամներ Օլիվեր Կասկին (Էստոնիայի հարցով Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ), Կատարինա Փաբելին (Ավստրիայի հարցով Վենետիկի հանձնաժողովի փոխարինող...
-
22.03.2024 Հանձնաժողովը մասնակցել է «Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրը G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքների ներքո» խորագրով աշխատաժողովին
2024 թվականի մարտի 21-ին Կորպորատիվ կառավարման կենտրոնը կազմակերպել է «G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքներ» խորագրով աշխատաժողով, որի նպատակը լավ կորպորատիվ կառավարման հիմնական միջազգային չափորոշիչ հանդիսացող G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման 2023 թվականին վերանայված սկզբունքների ներկայացումը, ինչպես նաև ՀՀ-ում կորպորատիվ կառավարման միջավայրի առանձնահատկությունների քննարկումն էր: Աշխատաժողովին բացման ելույթով հանդես է եկել Հանձնաժողովի անդամ...
-
20.03.2024 ԿԿՀ անդամները Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել են ԳՐԵԿՈ-ի 96-րդ լիագումար նիստին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ Մարիամ Գալստյանը և Լիլիթ Ալեքսանյանը Ստրասբուրգում մասնակցել են Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստին։ Լիագումար նիստի օրակարգում եղել են 5-րդ փուլի գնահատման զեկույցներ և 5-րդ և 4-րդ գնահատման փուլերին առնչվող համապատասխանության զեկույցներ՝ ընդհանուր 11 անդամ պետությունների վերաբերյալ: 5րդ փուլի շրջանակներում որպես առանձին ուղղություն գնահատվում են Կենտրոնական կառավարման մարմիններում կոռուպցիայի...
-
20.03.2024 Ավարտվել է պետական պաշտոն զբաղեցնող անձանց անհամատեղելիության պահանջների մշտադիտարկման գործընթացը
Հանձնաժողովում ամփոփվել են 2023 թվականի հունիսին մեկնարկած՝ գործադիր իշխանության մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց անհամատեղելիության պահանջների պահպանման մշտադիրտակման արդյունքները: Որպես մշտադիտարկման սուբյեկտ` 2023 թվականին ընտրվել էին գործադիր իշխանության ներկայացուցիչները՝ հիմնվելով Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի ( ԳՐԵԿՈ) գնահատման 5-րդ շրջափուլի զեկույցի վրա, որի հիմնական թիրախը կենտրոնական կառավարման համակարգի, մասնավորապես՝ գործադիր...
-
18.03.2024 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 21.02.2024-15.03.2024-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ
1. 2024 թվականի փետրվարի 13-ից 23-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) ԱՄՆ ՄԶԳ «Բարեվարքություն Հայաստան» ծրագրի աջակցությամբ Հանձնաժողովի աշխատակիցների համար կազմակերպվել է հետազոտական-վերլուծական կարողությունների զարգացման 7-օրյա դասընթաց , որն անցկացվում էր Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) մասնագետների կողմից: Դասընթացների վարման տարաբնույթ ձևաչափերի (դասախոսություններ, խմբային...
-
18.03.2024 Ամփոփվել են «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական հատվածում» ԵՄ թվինինգ ծրագրի 4-րդ բաղադրիչի աշխատանքները
2024 թվականի մարտի 11-ից 15-ը ԵՄ թվինիգ ծրագրի 4- րդ բաղադրիչի վերջին առաքելության շրջանակում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ փորձագետներ Պիտեր Վայսի և Սիլվիա Շպասի հետ։ Առաքելության նպատակը Հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության՝ պետական մասնակցությամբ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործառույթի իրականացման համար անհրաժեշտ անձնակազմի հաշվարկի մեթոդաբանության, վարչության պաշտոններին ներկայացվող որակավորման պահանջների և հմտությունների մշակումը, ինչպես նաև...
-
15.03.2024 Հանձնաժողովը ոլորտային հասարակական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու հաշմանդամության գնահատման համակարգում կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատման գործընթացին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ մեկնարկել է հաշմանդամության գնահատման համակարգում կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատման գործընթաց, որի շրջանակում Հանձնաժողովի կողմից մշակված հարցաշարի և ոլորտային փաստաթղթերի վերլուծության հիման վրա գնահատվել են համակարգի հիմնական գործընթացները: Գնահատման երկրորդ փուլում նախատեսվում է բացահայտած խնդիրների խորքային պատճառները վերհանելու և դրանց վերաբերյալ լուծումներ...
-
15.03.2024 Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության բաց մրցույթի հայտարարությունը հաստատելու մասին որոշում
Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության բաց մրցույթի հայտարարությունը հաստատելու մասին որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://archivedwebsite.cpcarmenia.am/files/legislation/1377.pdf :
-
11.03.2024 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի շուրջ քննարկումների հրավեր
2025թ. բյուջետային գործընթացի շրջանակներում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024թ. մարտի 14-ին, ժամը 15:00-ին նախատեսում է իրականացնել քննարկումներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որը տեղի կունենա Հանձնաժողովի վարչական շենքում՝ ք. Երևան, Կորյուն 15: 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և ՀՀ 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ : Քննարկումներին մասնակցելու համար անհրաժեշտ է...
-
11.03.2024 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել են Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները
Մարտի 7-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամների և ստորաբաժանման ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրից բխող մի շարք հարցեր` ուղղված Հանձնաժողովի ինստիտուցիոնալ հզորացմանը, այդ թվում՝ օրենսդրության և...
-
04.03.2024 «Կիբերհիգենա». Վերապատրաստման դասընթաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցների համար
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակիցները Փետրվարի 26-ից մարտի 01-ը մասնակցել են «Կիբերհիգենա» թեմայով երկօրյա (2 խմբով հաջորդաբար) վերապատրաստման դասընթացին, որը կազմակերպվել էր Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում՝ ուղղված աշխատակիցների կիբերանվտանգության մասին իրազեկվածության բարձրացմանը: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել կիբերանվտանգության հիմնական...
-
29.02.2024 Ավարտվեցին «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ուղեցույցի կիրառման» թեմայով վերապատրաստման պիլոտային դասընթացները
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը , Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման III ծրագրի շրջանակներում « Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում » ծրագրի գործընկերների հետ համագործակցությամբ սույն թվականի փետրվարի 20- ին , 21- ին...