Նորություններ
-
15.05.2015 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կնքել են համագործակցության հուշագիր
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մայիսի 15-ին կնքել են համագործակցության հուշագիր, որին հաջորդել է Հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի ճեպազրույցը միջոցառմանը ներկա լրագրողների հետ: Սույն հուշագրի ստորագրումը կապահովի ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և իրավաբանական անձանց գրանցման պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյաններից...
-
13.05.2015 Ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի էլեկտրոնային վերլուծության համակարգի զարգացումն ընթացքի մեջ է
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն աշխատանքներ է իրականացնում ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծության էլեկտրոնային համակարգ ներդնելու ուղղությամբ: Հայտարարագրերի վերլուծության կարողությունները զարգացնելու համար Հանձնաժողովի պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված Շահերի բախման, եկամուտների և գույքի հայտարարագրերի կարգավորումները Հայաստանի հանրային ծառայության ոլորտում թեմայով սեմինարին: Աշխատանքային քննարկումներ...
-
16.04.2015 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հյուրընկալել է ԳՐԵԿՈ-ի պատվիրակությանը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2015 թվականի ապրիլի 14-ին հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) պատվիրակության անդամներին, որոնք Հայաստանում են կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների իրականացման գնահատման 4-րդ փուլի աշխատանքների շրջանակում: Պատվիրակության կազմում էին ԳՐԵԿՈ-ի քարտուղարության ներկայացուցիչ Մայքլ Ջանսենը և ոլորտի ճանաչված միջազգային փորձագետներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի...
-
24.03.2015 Գագիկ Հարությունյանի հայտարարագրերի հրապարակման վերաբերյալ պարզաբանում
«Ժողովուրդ» օրաթերթում և զանգվածային լրատվության այլ միջոցներում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին 2014 թվականի տարեկան հայտարարագրի վերաբերյալ հրապարակված նյութի կապակցությամբ պարզաբանում ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին 2014 թվականի տարեկան հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը հանձնվել է 2014 թվականի փետրվարի 6-ին, իսկ թղթային...
-
24.03.2015 Պարզաբանում հայտարարագրերի հանձնման գործընթացի վերաբերյալ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տեղեկացնում է, որ էլեկտրոնային հայտարարագրման համակարգը Հանձնաժողով ներկայացրած բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում ուղղում կատարելու դեպքում այսուհետ պահպանելու է հայտարարագրերի հանձնման սկզբնական ամսաթիվը:
-
20.03.2015 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տեղեկացնում է
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս արդեն իսկ հանձնված հայտարարագրում կատարել ուղղում, որի ընթացակարգը նկարագրված է բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգի օգտվողի ձեռնարկում ( http://www.ethics.am/files/legislation/218.pdf ): Ուղղում-հայտարարագիրը ներկայացնելու դեպքում էլեկտրոնային համակարգը հայտարարագրի ներկայացման ժամկետ է ճանաչում ուղղված հայտարարագրի ներկայացման օրը: Հանձնաժողովը...
-
20.02.2015 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ունի հայտարարագրերի տվյալների հավաստման նոր գործիք
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները ներառում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերի վերլուծությունը: Սույն գործառույթի արդյունավետ իրականացման նպատակով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մշակել և ՀՀ կառավարություն է ներկայացրել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պետական կառավարման առանձին մարմինների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված անհատական տվյալների...
-
20.02.2015 Գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալների շրջանակն ընդլայնվել է
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տեղեկացնում է, որ սույն թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով ընդլայնվել է հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալների շրջանակը: Որոշման նախագիծը մշակել է Հանձնաժողովը, որի նպատակն է հայտարարագրերի համակարգի թափանցիկության բարձրացումը՝ գործարքների վերաբերյալ տվյալները հասարակությանը հասանելի դարձնելու միջոցով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի...
-
02.02.2015 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերը ամբողջությամբ էլեկտրոնայնացվել են
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տեղեկացնում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց ամուսնու, նրանց հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից Հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերը ամբողջությամբ էլեկտրոնայնացվել են և այսուհետ մշտապես հասանելի են սույն կայքէջի հայտարարագրերի ռեեստր բաժնում:
-
21.01.2015 ՀԻՇԵՑՈՒՄ` 2014 թվականի գույքի, եկամուտների և տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետի վերաբերյալ
Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների պահանջների՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք պարտավոր են ոչ ուշ, քան մինչև 2015 թվականի փետրվարի 15-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը:
-
20.12.2014 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը մասնակցել է ԵԱՀԿ քարտուղարության կողմից կազմակերպված Կոռուպցիայի կանխարգելում թեմայով տարածաշրջանային սեմինարին
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը որպես միջազգային փորձագետ մասնակցել է 2014 թվականի դեկտեմբերի 16-ից 17-ը Վրաստանի Բաթում քաղաքում կայացած՝ Կոռուպցիայի կանխարգելում թեմայով տարածաշրջանային սեմինարին: Միջոցառման նպատակը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում համաշխարհային և տարածաշրջանային լավագույն փորձի փոխանակումն էր՝ կոռուպցիայի կանխարգելման նախաձեռնությունների արդյունավետության բարձրացման նպատակով: Սեմինարին ներկա էին 46 մասնակիցներ՝...
-
19.12.2014 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի մասնակցությունը Թբիլիսիում կայացած տարածաշրջանային կոնֆերանսին
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը 2014 թվականի դեկտեմբերի 15-ին մասնակցել է Արևելյան գործընկերության և Եվրոպայի Խորհրդի «Լավ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակներում Թբիլիսիում կազմակերպված՝ ծրագրի իրականացման ընթացքում ներդրված բարեփոխումների և ձևավորված լավագույն փորձի վերաբերյալ ամփոփիչ տարածաշրջանային կոնֆերանսին: Միջոցառմանը մասնակցել են Արևելյան Գործընկերության պետությունների՝ կոռուպցիայի դեմ պայքար իրականացնող...