Նորություններ
-
26.01.2016 Տեղի է ունեցել «Էթիկայի կրթություն» թեմայով խորհրդաժողով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրավիրել է բուհերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ մասնակցելու էթիկայի կրթությանը նվիրված խորհրդաժողովին, որի ընթացքում քննարկվել են էթիկայի կրթությանն առնչվող խնդիրները Հայաստանում և արտերկրում: Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարել է, որ կոռոպցիան կայուն զարգացման լրջագույն խոչընդոտն է և միջազգային կառույցները շարունակելու են աջակցել Հայաստանին...
-
25.01.2016 Կազմակերպվել է «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով խորհրդաժողով
Այսօր տեղի է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցել են Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, էթիկայի ոլորտի միջազգային փորձագետներ, գործարար աշխարհի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:...
-
19.01.2016 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախաձեռնել է «Էթիկայի կրթություն» թեմայով միջազգային խորհրդաժողով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ, կազմակերպում է «Էթիկայի կրթություն» թեմայով միջազգային խորհրդաժողով, որը տեղի կունենա 2016 թվականի հունվարի 26-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Միջոցառման նպատակը հանրային էթիկայի կրթության միջազգային ծրագրերի, ինչպես նաև դրանք Հայաստանում...
-
19.01.2016 Հայաստանում տեղի կունենա «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով միջազգային խորհրդաժողով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ, կազմակերպում է «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով միջազգային խորհրդաժողով, որը տեղի կունենա 2016 թվականի հունվարի 25-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Միջոցառման նպատակն է քննարկել Հայաստանի պետական կառավարման համակարգում,...
-
15.12.2015 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի հարցազրույցը «Հանրային ծառայություն» շաբաթաթերթին
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի հարցազրույցը «Հանրային ծառայություն» շաբաթաթերթին:
-
19.11.2015 Հաստատվել են հայտարարագրերի լրացման և ներկայացման նոր կարգը, ինչպես նաև հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով լրացման և հանձնման ուղեցույցը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2015 թվականի նոյեմբերի 13-ին ընդունած թիվ 14-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել 2012 թվականի մարտի 16-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի լրացման, բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու կամ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի լրացման, բարձրաստիճան...
-
20.10.2015 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը մասնակցել է Ստամբուլ քաղաքում անցկացված «Շահերի բախման օրենսդրական գործիքակազմը» թեմայով տարածաշրջանային սեմինարին
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը մասնակցել է Արևելյան Գործընկերության և Եվրոպայի Խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքար և աջակցություն պատշաճ պետական կառավարմանը. փողերի լվացման դեմ պայքար» ծրագրի շրջանակում 2015 թվականի հոկտեմբերի 15-ից 16-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված «Շահերի բախման օրենսդրական գործիքակազմը» թեմայով տարածաշրջանային սեմինարին: Միջոցառման նպատակը շահերի բախման կանխարգելմանն ուղղված օրենսդրական...
-
03.08.2015 Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն անցկացրել է իր առաջին նիստը
2015 թվականի հուլիսի 29-ին տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը, որին մասնակցել է խորհրդի անդամ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգին առնչվող հարցեր: Սիրանուշ Սահակյանը նիստի ժամանակ հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձել է հայտարարագրման գործընթացը կանոնակարգող...
-
18.07.2015 Հասարակական հիմունքներով հայեցողական պաշտոն զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի վերաբերյալ
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով ամրագրված է բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրման պարտականությունը, իսկ 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով՝ նույն օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող սուբյեկտների սպառիչ ցանկը, որը ներառում է նաև հայեցողական մի շարք պաշտոններ զբաղեցնող անձանց: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Իրավական ակտը...
-
14.07.2015 ԶԼՄ-ների հետ Հանձնաժողովի համագործակցության վերաբերյալ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն (Հանձնաժողով) իր գործառույթների պատշաճ իրականացման կարևոր նախադրյալներից մեկը տեսնում է ԶԼՄ և քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ ակտիվ աշխատանքը: ԶԼՄ-ներում Հանձնաժողովի աշխատանքների լուսաբանման, ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրման և վերլուծության հրապարակումները մեծապես նպաստում են մեր առաքելության իրականացմանը՝ հանուն թափանցիկ և լավ կառավարման, պաշտոնյաների բարեխղճության, շահերի բախումների նվազեցման և կոռուպցիայի...
-
27.05.2015 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հանդիպել է Համաշխարհային Բանկի պատվիրակությանը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2015 թվականի մայիսի 27-ին հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա Դե Սիլվան, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը, փորձագետներ Սեդա Փահլավունին և Օլգա Սիպկան, ինչպես նաև Հայաստանի պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ հանրային ոլորտի...
-
16.05.2015 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի հարցազրույցը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի հարցազրույցը` Հայաստանի Հանրային Ռադիոյի՝ «Ձեր փաստաբան՝ Արամ Վարդևանյան» իրավական հարցերի վերաբերյալ հաղորդմանը: