Նորություններ
-
27.11.2017 «Հայտարարագրման համակարգի բարեփոխումների արդյունքում Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման մասով առաջընթաց է գրանցվել». Ս. Սահակյան
Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել «Կոռուպցիայի կանխարգելումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողով, որի ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO)՝ Հայաստանի վերաբերյալ առաջարկությունների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: «Հայտարարագրման համակարգի բարեփոխումների արդյունքում Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման մասով առաջընթաց է գրանցվել։ Արդարադատության նախարարության հետ համատեղ...
-
24.11.2017 Համաշխարհային Բանկի պատվիրակությունն այցելել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով
2017 թվականի նոյեմբերի 23-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա Դե Սիլվան, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը, փորձագետ Օլգա Սիփկեն, ինչպես նաև Հայաստանի պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը:Հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը գործընկերներին ներկայացրել է...
-
17.11.2017 Հանձնաժողովի անդամը մասնակցել Է Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի կոնֆերանսին
2017 թվականի նոյեմբերի 9-ից 10-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը Պրահայում մասնակցել է Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) գնահատման չորրորդ փուլի՝ Եվրոպայի խորհրդի երկրների կոռուպցիայի դեմ պայքարի պարտավորությունների կատարման վերաբերյալ կոնֆերանսին, որն անցկացվել է Չեխիայի կառավարության հովանու ներքո: Կոնֆերանսը հանդիսացել է մասնագիտական քննարկումների պլատֆորմ գնահատման չորրորդ փուլի վերաբերյալ, որն...
-
15.11.2017 Հանձնաժողովի նախագահի տեղակալը մասնակցել Է ՄԱԿ-ի` Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 7-րդ նստաշրջանին
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խուդավերդյանը 2017 թվականի նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը Ավստրիայի Հանրապետությունում (Վիեննա)` ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ-ի` Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 7-րդ նստաշրջանին: Համաժողովի ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականության, պետական կառավարման տարբեր ոլորտներում կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կառույցների ստեղծման, դրանց գործունեության և...
-
06.11.2017 «Կոռուպցիոն ռիսկի գնահատման համակարգի ներդնումն ու զարգացումը որպես կոռուպցիայի կանխարգելման միջոց» թեմայով սեմինար-դասընթաց
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ՝ բրիտանական Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ և քաղաքացիական հասարակության կարողությունների ամրապնդման գործում» ծրագրի շրջանակում 2017 թվականի նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ «Կոռուպցիոն ռիսկի գնահատման...
-
30.10.2017 Հանձնաժողովը հրապարակում է 2016թ. պաշտոնի ստանձնման և տարեկան, 2017թ. պաշտոնի ստանձնման և դադարեցման հայտարարագրեր չներկայացրած հայտարարատու պաշտոնատար անձանց ցուցակ
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 43-ի համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետում չներկայացվելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացվելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ...
-
28.09.2017 Բրիտանական Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտը Հանձնաժողովի հետ ծրագիր է իրականացնում
Բրիտանական Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ համատեղ իրականացնում է ծրագիր՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ: Այն միտված է հակակոռուպցիոն ոլորտի` սույն թվականի հունիսի 9-ին ընդունված իրավական ակտերից բխող միջոցառումների արդյունավետ իրականացմանը, այդ թվում՝ Հանձնաժողովի կարողությունների զարգացմանը և քաղաքացիական հասարակության հետ Հանձնաժողովի համագործակցության...
-
06.09.2017 Տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հանրապետության Նախագահի հետ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն աշխատանքային հանդիպում է ունեցել Հանրապետության Նախագահի հետ: Հանդիպման ժամանակ հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից նախորդ տարիներին կատարված աշխատանքները, հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Մասնավորապես, Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ի թիվս այլ...
-
04.09.2017 Հանձնաժողովի անդամը մասնակցել Է ՄԱԿ-ի Կոռուպցիայի կանխարգելման հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպմանը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը 2017 թվականի օգոստոսի 21-ից 23-ը մասնակցել է Վիեննայում կայացած ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կիրարկման նպատակով ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի 8-րդ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են տարբեր երկրների կրթական համակարգերում և քրեական արդարադատություն իրականացնող մարմիններում կոռուպցիայի կանխարգելման լավագույն փորձն ու նախաձեռնությունները: Միջոցառմանը ներկա են...
-
14.07.2017 Սահմանվել է տեղեկատվություն ներկայացնելու պարտականություն
2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-98-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը, որով ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Հայտարարատու պաշտոնատար անձինք (բացառությամբ պաշտոնավարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց), պարտավոր են մինչև 2017 թվականի սեպտեմբերի 15-ը Հանձնաժողով ներկայացնել 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և...
-
14.07.2017 Ուժի մեջ է մտել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը
2017 թվականի հուլիս 1-ից ուժի մեջ է մտել Ազգային Ժողովի կողմից հունիսի 9-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով հիմքեր են ստեղծվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառնական անկախության, հայտարարագրմանն առնչվող կարգավորումների բարելավման, Հանձնաժողովի կողմից հայտարարագրերի վերլուծության գործառույթի արդյունավետ իրականացման համար: Հիշյալ օրենքով...
-
24.11.2016 Առաջարկվել է հայտարարագրերի տվյալների արժանահավատության ստուգման գործիք ներդնելու վերաբերյալ նախագիծ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակվել և սույն թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ կառավարություն է ներկայացվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերում արտացոլված տվյալների արժանահավատության ստուգման գործիքների զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության որոշման նախագիծ : Վերջինս միտված է ապահովելու Հանձնաժողովին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության...