Նորություններ
-
15.03.2018 Հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված բարեփոխումները
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մասնակցում է սույն թվականի մարտի 12-ից 16-ը Հայաստանում գտնվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) մոնիթորինգի...
-
15.02.2018 «Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուն պետք է համապատասխանի Սահմանադրության պահանջներին» հայտարարության առնչությամբ
Հայտարարության մեջ տեղ գտած «ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱրմենՍարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել2013 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, իսկներկայացված մյուս տարեկան հայտարարագրերում բացակայում է եկամուտների հայտարարագրումը ինչպես իր, այնպես էլ կնոջ կողմից։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա ունեցել է եկամուտ, առնվազն, դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի տեսքով» ձևակերպումների առնչությամբ հայտնում ենք. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային...
-
09.02.2018 Աշխատանքային հանդիպում Արդարադատության ակադեմիայում
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը եւ հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը փետրվարի 9-ին հանդիպել են Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի եւ Ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանի հետ: Հանդիպման ընթացքում նախանշվել են համագործակցության տարբեր ուղղություններ, քննարկվել են Հանձնաժողովի 2016-2018 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրով նախատեսված՝ հանրային ծառայության ոլորտում...
-
19.01.2018 ՀՀ Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի փոխկապակցված անձի հայտարարագրերի վերաբերյալ հրապարակման առնչությամբ պարզաբանում
Համաձայն «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի «Նախագահի օգնականը Արզնիում գարեջրի գործարան և ռեստորան է կառուցելու» հրապարակման (http://hetq.am/arm/news/84963/)՝ ՀՀ Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի փոխկապակցված անձ Եղիսաբեթ Շմավոնյանը 2015 և 2016 թվականների տարեկան հայտարարագրերում չի հայտարարագրել «Բիթեր Ռիվեր» ՍՊ ընկերությունում իր ունեցած բաժնեմասը: Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի՝ հայտարարատու պաշտոնատար...
-
22.12.2017 Աշխատանքային այց Միացյալ Թագավորություն
2017 թ. դեկտեմբերի 18-ից 22-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչներն աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում էին։
-
22.12.2017 Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Սերբիայի հակակոռուպցիոն գործակալության հետ
2017 թ. դեկտեմբերի 20-ից 22-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչները ճանաչողական այցով մեկնեցին Սերբիայի Հանրապետություն։ Այցի ընթացքում հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների վերահսկման, շահերի բախման խնդրի լուծման, կոռուպցիայի կանխարգելման եւ միջազգային համագործակցության ոլորտի մասնագետների հետ, ուսումնասիրեցին հակակոռուպցիոն գործակալության փորձը։ Երկկողմանի կարևորելով...
-
09.12.2017 Բարեվարքության ցանցը ողջունում է իր նոր անդամին
2017 թվականի դեկտեմբերի 9-ը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը (2013 թվականի Մերիդայում Միացյալ ազգերի կազմակերպության կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի ընդունման օրը) հնարավորություն է ընձեռում բարձրացնելու հանրության իրազեկվածությունը կոռուպցիայի հետևանքների վերաբերյալ: Մինչ «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»-ը (ICIJ) համագործակից 96 հետաքննող ԶԼՄ-ների հետ համատեղ հրապարակեց «Դրախտային փաստաթղթեր» (The Paradise Papers) անունը ստացած...
-
08.12.2017 ՀՀ պատվիրակության աշխատանքային այցն Ինդոնեզիայի կոռուպցիայի հաղթահարման հանձնաժողով
2017 թվականի դեկտեմբերի 6-ից 8-ը Ջակարտայում տեղի ունեցավ Ինդոնեզիայի՝ կոռուպցիայի հաղթահարման հանձնաժողովի (KPK) կազմակերպած` իրենց պաշտոնատար անձանց բարեվարքության մասին զեկույցի քննարկումը: Ինդոնեզիայի կոռուպցիայի հաղթահարման հանձնաժողովը ողջունելով հայկական պատվիրակության այցը՝ ներկայացրեց բարեվարքության զեկույցը: Իրավական տեսանկյունից քննարկվեցին Բարեվարքության զեկույցի վերլուծությունների վրա հիմնված հետաքննության, մեղադրական եզրակացությունների եւ քրեական...
-
07.12.2017 Միջազգային համագործակցության ամրապնդում՝ բարեվարքության խախտումների դեմ պայքարելու համար
2017 թվականի նոյեմբերի 5-ին «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»-ը (ICIJ) համագործակից 96 հետաքննող ԶԼՄ-ների հետ համատեղ հրապարակեց «Դրախտային փաստաթղթեր» (The Paradise Papers) անունը ստացած հետաքննությունը՝ մոտավորապես 13.5 միլլիոն փաստաթղթերի բացահայտումներ, որոնք ներկայացնում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց և խոշոր կազմակերպությունների կողմից կիրառված հնարքները շուրջ 400 բիլիոն դոլարի հասնող հարկերից խուսափելու համար: Ի տարբերություն...
-
30.11.2017 Աշխատաժողով «Հանրային ոլորտում շահերի բախման կառավարման միջազգային համակարգերը» թեմայով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանժողովի գրասենյակում տեղի ունեցավ «Հանրային ոլորտում շահերի բախման կառավարման միջազգային համակարգերի վերաբերյալ» աշխատաժողովը, որի նպատակն էր Շահերի բախման կառավարման համակարգի բարեփոխման և կարգավորումների կիրարկման կարողությունների զարգացումը: Շահերի բախման տեսակների տարբերությունները, կանխարգելման և կառավարման տեսանկյունից առավել արդյունավետ գործիքների, նվերներին առնչվող կարգավորումների, շահերի բախման կառավարման համակարգերի...
-
29.11.2017 Աշխատաժողով «Կոռուպցիայի կանխարգելման միջազգային գործիքները» թեմայով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գրասենյակում կայացավ «Կոռուպցիայի կանխարգելման միջազգային գործիքների վերաբերյալ» աշխատաժողովը:Աշխատաժողովի նպատակն էր մասնակիցներին՝ կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի և Հայաստանի համար՝ դրա վերաբերելիության մասին առավել խորը գիտելիքների փոխանցումն ու փորձի փոխանակումը:Կոռուպցիայի կանգարգելման գործիքների միջազգային լավագույն փորձի եւ առանձին գործիքների կիրառման հնարավորությունների մասին խոսեց Կառավարման և ռիսկի...
-
28.11.2017 Հանձնաժողովն անդամակցել է Բարեվարքության ցանց միջազգային նախաձեռնությանը
Բարեվարքության ցանց միջազգային նախաձեռնության անդամ երկրների միաձայն հավանությամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դարձել է կազմակերպության անդամ: Նախաձեռնությանն անդամակցում են նաև 4 մայրցամաքներից 13 երկրների հակակոռուպցիոն կազմակերպություններ: Երկրների ցանկը ներառում է Ֆրանսիան, Կորեան, Լատվիան, Խորվաթիան, Հունաստանը, Մեքսիկան, Մոլդովան, Պերուն, Ռումինիան, Սենեգալը, Վրաստանը, Կոտ դ'Իվուարը, Ուկրաինան: Բարեվարքության ցանցի նպատակն է զարգացնել և խթանել...