Նորություններ
-
12.04.2018 Նախնական տվյալներ 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերի ներկայացման վիճակի վերաբերյալ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մինչև 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը՝ սույն թվականի մարտի 30-ը, ակնկալում էր ստանալ 3233 պաշտոնատար անձանց հայտարարագրեր: Նախնական տվյալների ամփոփմամբ, սույն թվականի ապրիլի 10-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիր են ներկայացրել 3027 հայտարարատու պաշտոնատար անձինք: Արդեն իսկ հրապարակված են շուրջ 2600 պաշտոնատար անձանց հայտարարագրերը։ Հայտարարագրերի հրապարակման գործընթացը դեռևս ընթացքի մեջ...
-
10.04.2018 Կոռուպցիայի դեմ պայքար՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա
Հանձնաժողովն ամփոփել է 2017թ. սեպտեմբերին մեկնարկած ՀՀ-ում Մեծ Բրիտանիայիև Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացված Ծրագրի արդյունքները, որը միտված էր բարձրացնելու Հանձնաժողովի գործառույթների իրականացման արդյունավետությունը: Ծրագիրն ընդգրկել է տարբեր ուղղություններ` 1. կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի բարեփոխումներին առնչվող խորհրդատվություն, 2. հայաստանյան հակակոռուպցիոն համակարգի կարողությունների զարգացում, 3. միջազգային...
-
09.04.2018 Հանձնաժողովի թիմը մասնակցել է Բարեվարքության ցանցի միջազգային աշխատաժողովին
Հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը և Իրավաբանական և վարույթների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Արեգնազ Չանդոյանը մասնակցել են «Հանրային բարեվարքության խթանման և մոնիտորինգի թվային գործիքներ» թեմայով միջազգային աշխատաժողովին, որը տեղի է ունեցել Փարիզում, 2018 թվականի մարտի 29-ից 30-ը: Միջոցառումն անցկացվել է Բարեվարքության ցանց միջազգային պլատֆորմի կողմից՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հովանու ներքո: Աշխատաժողովը համախմբել է...
-
05.04.2018 Ի պաշտոնե նվեր ընդունելու արգելքը
«Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվել են ի պաշտոնե նվերի ընդունման նոր կարգավորումներ: Օրենքով արգելվում է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս նվերների ընդունումը: Թույլատրելի նվեր ընդունելիս պաշտոնատար անձը պարտավոր է Կառավարության սահմանած կարգով հայտնել այդ մասին: Եթե պաշտոնատար անձի կողմից ստացված նվերը գերազանցում է 75 հազար ՀՀ դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն՝ հաշվառվում է եւ հանձնվում պետությանը կամ...
-
30.03.2018 Շահերի բախման նոր կարգավորումները կտարածվեն անձանց լայն շրջանակի վրա
«Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքով շահերի բախման կարգավորումները կտարածվեն ոչ միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց որոշ խմբի նկատմամբ` ներառելով պաշտոնյաների ավելի լայն շրջանակ՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց, 15000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև հանրային ծառայողների վրա։ Օրենքի համաձայն` շահերի բախումն իրավիճակ է, երբ...
-
29.03.2018 ԱՎԵՏԻՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ընտանիքի անդամների՝ 2017 թվականի՝ առավել բաց ռեժիմով հրապարակված տարեկան հայտարարագրերը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, շահագրգիռ անձի համաձայնությամբ, առավել բաց ռեժիմով հրապարակում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների 2017 թվականի տարեկան հայտարարագրերը :
-
29.03.2018 ՎԱՐԴԱՆ ՄԱԿԱՐՅԱՆԻ՝ 2017 թվականի՝ առավել բաց ռեժիմով հրապարակված տարեկան հայտարարագիրը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, շահագրգիռ անձի համաձայնությամբ, առավել բաց ռեժիմով (մասնավորապես տե՛ս «նշումներ» բաժինը) հրապարակում է հայտարարատու պաշտոնատար անձի 2017 թվականի տարեկան հայտարարագիրը :
-
29.03.2018 ԳԵՈՐԳԻ ԿՈՒՏՈՅԱՆԻ՝ 2017 թվականի՝ առավել բաց ռեժիմով հրապարակված տարեկան հայտարարագիրը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, շահագրգիռ անձի համաձայնությամբ, առավել բաց ռեժիմով (մասնավորապես տե՛ս «նշումներ» բաժինը) հրապարակում է հայտարարատու պաշտոնատար անձի 2017 թվականի տարեկան հայտարարագիրը :
-
28.03.2018 Պաշտոնատար անձանց հայտարարագրերը կմիասնականացվեն
«Հանրային ծառայության մասին» 23.03.2018թ. ՀՀ օրենքի ընդունմամբ անհրաժեշտ իրավական նախադրյալներ են ստեղծվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա առաջիկայում ձևավորվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեության և այդ համատեքստում հայտարարագրերի վերլուծության գործիքակազմի պատշաճ կիրարկման համար: Օրենքի նախագծի մշակման գործընթացում ակտիվ դերակատարում է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի ներկայացրած...
-
23.03.2018 Տարեկան հայտարարագրերի ներկայացման ժամկետի մասին ծանուցում
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2017 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 30-ը:
-
21.03.2018 Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի աջակցությամբ իրականացված ծրագրի արդյունքների քննարկում
Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետ համատեղ, Գրանդ Հոթել Երևանում մարտի 21-ին կազմակերպել է...
-
15.03.2018 «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում արդյունավետ հաղորդակցում» թեմայով վերապատրաստման դասընթաց
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, բրիտանական Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի և Թոմսոն Ռոյթերս հիմնադրամի հետ համատեղ, սույն թվականի մարտի 19-20-ին...