Նորություններ
-
31.05.2018 Հանձնաժողովը կայացրել է վարչական տույժ կիրառելու մասին 100 որոշում
Ապրիլի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 126 վարույթ: Իրականացված վարույթների արդյունքներով կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 100 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 26 որոշում: Վարույթների թիվն՝ ըստ հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացվում է պատկերում:
-
24.05.2018 Հրապարակվում է 2017 թվականի տարեկան հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկը
Սույն թվականի ապրիլի 12-ին Հանձնաժողովի կայքէջում հրապարակվել են նախնական տվյալներ պաշտոնատար անձանց 2017 թվականի (տարեկան) հայտարարագրի ներկայացման վիճակի վերաբերյալ ( http://ethics.am/hy/news/item/2018/04/12/news96/ ): Հայտարարագրերի հրապարակայնացումից հետո տվյալների ամփոփման արդյունքներով դուրս են բերվել Հանձնաժողով չներկայացված 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերը: Այդ առնչությամբ, Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական...
-
18.05.2018 Հրապարակվում է 2017 թ. հուլիսի 1-ից 2018 թ. փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացրած պաշտոնատար անձանց ցանկը
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագիրը այդ օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Այդ առնչությամբ, հրապարակվում է 2017 թվականի հուլիսի 1-ից 2018 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացրած...
-
15.05.2018 «Բարձրաստիճան պաշտոնատար անձ» օրենսդրական ձևակերպման վերացումը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա «Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքում «բարձրաստիճան պաշտոնատար անձ» ձևակերպումն արտացոլված չէ: Դրա օրենսդրական ամրագրումն արդարացված էր մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, երբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավասությունը տարածվում էր միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա: Մինչդեռ ներկայումս Հանձնաժողով գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց...
-
14.05.2018 Ովքեր չեն կարող պաշտոն զբաղեցնել առևտրային կազմակերպությունում
ՀՀ նախագահը, պատգամավորը, Կառավարության անդամը, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն այլևս չեն կարող «Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքով որևէ պաշտոն զբաղեցնել առևտրային կազմակերպությունում: Հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդգրկվել 50 և ավելի տոկոս ՀՀ մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում՝ հիշյալ օրենքի դրույթներին համապատասխան: Վկայակոչված օրենսդրական առաջարկությամբ հանդես է եկել...
-
20.04.2018 Հանձնաժողովի՝ 2017թ. և 2018թ. գործունեության արդյունքները
Հանձնաժողովն ամփոփում է 2017թ. և 2018թ. գործունեության արդյունքները հետևյալ հիմնական ուղղություններով. 1. Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորում 2. Գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի զարգացում 3. Բարեվարքության համակարգի ենթակառուցվածքների ստեղծում 4. Վարութային գործընթացներ 5. Համագործակցություն 6. Հակակոռուպցիոն կրթություն
-
20.04.2018 Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորում
Հանձնաժողովն ակտիվ մասնակցություն է ունեցել 2017թ. ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման գործընթացին: Հանձնաժողովը ներգրավվել է այդ նպատակով ձևավորված աշխատանքային խմբում, Կառավարությանը ներկայացրել օրենսդրական առաջարկություններ, ինչպես նաև, կարծիք՝ շրջանառվող ակտերի վերաբերյալ: Արդյունքում,...
-
20.04.2018 Գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի զարգացում
Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը ` բարձրաստիճան պաշտոնատար անձանցից զատ ներառելով նաև հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց և առանձին խմբերի հանրային ծառայողների: Նախկինում (մինչև 2017թ. հունիսը) հայտարարագրեր ներկայացնելու պարտականություն ունեին միայն բարձրաստիճան պաշտոնատար անձինք (մինչև 800 անձ): Ներկայումս (2018թ. մարտի դրությամբ) հայտարարագրեր ներկայացնող պաշտոնատար անձանց թիվն ավելացել է շուրջ 4 անգամ (ավելի քան 3200 անձ): ...
-
20.04.2018 Բարեվարքության համակարգի ենթակառուցվածքների ստեղծում
«Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքին համապատասխան հանրային ծառայության ոլորտում ներդրվել է բարեվարքության համակարգ: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են պահպանել. • վարքագծի սկզբունքները , • անհամատեղելիության պահանջները , • այլ սահմանափակումները , • շահերի բախման կարգավորումները : Ինստիտուցիոնալացվել է բարեվարքության համակարգը : Նեդրվել է...
-
20.04.2018 Վարութային գործընթացներ
2017թ. հունվարի 1-ից 2018թ. մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովը հարուցել է 78 վարույթ , որոնցից 5-ը հարուցվել է ԶԼՄ-ների հրապարակումների, 73-ը՝ Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունների հիման վրա: Հանձնաժողովի իրավասությանն առնչվող ենթադրյալ խախտումների վերաբերյալ 3 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում: Նշված ժամանակահատվածում Հանձնաժողովը կայացրել է խախտում արձանագրող 71 որոշում, վարույթը կարճելու մասին 7 որոշում, իսկ 19 դեպքում վարույթ...
-
20.04.2018 Համագործակցություն
Օրենսդրական մակարդակում հստակեցվել են կոռուպցիայի կանխարգելման մարմնի և ՀՀ գլխավոր դատախազության համագործակցության շրջանակները ինչպես արտավարութային (հայտարարագրերի վերլուծության գործընթացում ապօրինի հարստանալու ռիսկերի վերհանման դեպքում դատախազություն նյութեր ուղարկելու), այնպես էլ վարութային գործընթացներում: Այդ առումով ամրագրվել են հետադարձ կապն ապահովող դրույթներ: Ընդլայնել է նաև միջազգային համագործակցությունը :
-
20.04.2018 Հակակոռուպցիոն կրթություն
Պետական մարմինների, ակադեմիական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում Հանձնաժողովն ակտիվ մասնակցություն է ունեցել հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացմանը, կազմակերպվել են գիտելիքների փոխանցման, կարողությունների զարգացման դասընթացներ, սեմինարներ, աշխատաժողովներ, տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն: