Նորություններ
-
22.03.2019 Ծանուցում
Խնդրում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացման ենթակա հայտարարագրերի թղթային տարբերակներն այսուհետ ուղարկել Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 1 հասցեով:
-
21.03.2019 Հանձնաժողովն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
2019 թվականի մարտի 21-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին պետական հատվածի մասնագետ և թիմի համաղեկավար Իվա Մելիսը և հակակոռուպցիոն բարեփոխումների մասնագետ Խաչիկ Հարությունյանը: Պատվիրակության այցելության նպատակը հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելն էր: Հանդիպման ընթացքում Հանձնաժողովն անդրադարձել է իր գործունեության արդյունքներին ու ընթացիկ խնդիրներին (այդ...
-
19.03.2019 Հանձնաժողովի եզրակացությունը էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ
Հրապարակվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը Պետական վերահսկողական ծառայության պետ Դ. Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ:
-
26.02.2019 Հարուցվել է վարույթ պետական վերահսկողական ծառայության պետի կողմից էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի («իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»)...
-
25.02.2019 Հանձնաժողովն ընդունել է Համաշխարհային Բանկի պատվիրակությանը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 25-ին հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` քննարկելու Հայաստանի Հանրապետության և Համաշխարhային բանկի միջև նախատեսվող «Զարգացման քաղաքականության գործառնություն» («DPO») բյուջետային աջակցության վարկային համաձայնագրի նախագծի մշակման համար թիրախային միջոցառումները: ՀԲ-ի պատվիրակության կազմում էին Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ծրագրի ղեկավար...
-
14.02.2019 Հանձնաժողովն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 14-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը, որը գլխավորում էր ԱՄՀ-ի իրավական հարցերով փորձագետ Սեբաստիան Պոմպեն: Ընդունելության նպատակը Հայաստանի հանրային կառավարման և հակակոռուպցիոն բարեփոխումների հեռանկարների ու առաջնահերթությունների քննարկումն էր: Հանձնաժողովի ներկայացուցիչները հյուրերին ներկայացրել են Հանձնաժողովի գործունեության արդյունքերն ու արդյունավետ աշխատանքի խոչընդոտները, ինչպես նաև...
-
05.02.2019 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2014 թվականի հունվարին, երբ ստանձնում էի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հստակ գիտակցում էի, որ նոր ձևավորվող համակարգի կայացումը բարդ և պատասխանատու գործ է: Վստահ էի նաև, որ կարճ ժամկետում (չորս տարի) և սահմանափակ ռեսուրսների պայմաններում հաջողության հասնելու գրավական կարող էին լինել միայն պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը, անսահման աշխատասիրությունն ու թիմային աշխատանքը: 2017-2018 թվականների լայնածավալ օրենսդրական բարեփոփոխումներից հետո...
-
04.02.2019 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության հաշվետվություն
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2018 թվականի հաշվետվությունը :
-
22.01.2019 Հայաստանի հակակոռուպցիոն մարմինների շարքում լավագույն արդյունքները ցուցաբերել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը
Եվրոպական միություն/Եվրոպայի Խորհուրդ «Գործընկերություն հանուն Լավ Կառավարման» ծրագրի շրջանակներում Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Բելառուս) իրականացվել է «Մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների անկախության և գործառնական արդյունավետության» գնահատում: Հայաստանի հակակոռուպցիոն մարմիններից գնահատման են ենթարկվել Կոռուպցիայի պայքարի դեմ խորհուրդը, Հատուկ քննչական ծառայությունը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց...
-
06.11.2018 Հրապարակվում են 2018 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրեր չներկայացրած անձանց ցանկերը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հայտարարագրերի ներկայացման պահանջների պահպանման ստուգման գործընթացի շրջանակում ամփոփել է 2018 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրեր չներկայացրած անձանց տվյալները: Օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետի ավարտից հետո պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չեն ներկայացրել 7 անձինք ( ցանկը ), իսկ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր՝ 29 անձինք...
-
02.11.2018 ՀՀ գլխավոր դատախազություն են ուղարկվել վարույթների նյութեր
Սույն թվականի ապրիլի 12-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակվել է պաշտոնատար անձանց կողմից 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերի ներկայացման վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ( http://ethics.am/hy/news/item/2018/04/12/news96/ ): Ըստ այդմ, սույն թվականի ապրիլի 10-ի դրությամբ Հանձնաժողով չէր ներկայացվել 206 հայտարարագիր: Վերոնշյալ հայտարարագրերի մասով Հանձնաժողովի նախաձեռնած իրավական գործընթացների արդյունքներով, սույն թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ...
-
26.10.2018 Ներկայացվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը
Երևանում այսօր ներկայացվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը, որին նախորդել է Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի և ՏՀԶԿ քարտուղարության ներկայացուցիչ Ռուսուդան Միխելիձեի մասնակցությամբ ասուլիսը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն ու հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է միջազգային հանձնառությունների իրականացման և...