Նորություններ
-
13.03.2020 Վարչական վարույթներ են հարուցվել
2020 թվականի փետրվարին Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողովն ուսումնասիրել է 2019 թվականի հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոն ստանձնելու և պաշտոնը դադարեցրնելու հայտարարգիր ներկայանցելու պարտավորություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայտարարգրման պարտավորություն ունեցող 55 անձ հայտարարագրերը 30 օրյա ժամկետում Հանձնաժողով չի ներկայացրել։
-
07.03.2020 Հանդիպում միջազգային գործընկերների հետ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիպել է 2-օրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ժողովրդավարությունների համայնքի (Community of Democracies) պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հանձնաժողովի գործունեությանն ու առաքելությանն առնչվող հարցեր: Պատվիրակության ներկայացուցիչներին հիմնականում հետաքրքել է Հանձնաժողովին առնչվող օրենսդրությունը, գործունեության շրջանակները:
-
03.03.2020 Հանձնաժողովը հանդիպել է ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի անդամները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալ, դեսպանի պաշտոնակատար Քրիստոֆեր Սմիթին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ադամ Ստեֆանին:
-
01.02.2020 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կայացրած որոշումներ
2020 թվականի հունվարի 8-ից հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կայացրած որոշումներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացրած հղմամբ՝
-
31.01.2020 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի վերջին մի քանի նիստերը եւ, մասնավորապես, 2019թ. դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստը՝ հանրային ծառայողի վարքագծի սկզբունքների պահպանման տեսանկյունից: Այս առնչությամբ Հանձնաժողովի հայտարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
-
25.12.2019 Երևանի քաղաքապետի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցման մասին
Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 09 դեկտեմբերի, 2019թ 06/2019 որոշման (Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցում) վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը, հարկ ենք համարում հայտնել հետևյալը.
-
20.12.2019 2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովը գումարել է 4 նիստ
2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովը գումարել է 4 նիստ և կայացրել է 7 որոշում: Հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը Հանձնաժողովի նախաձեռնությամբ: Կայացված որոշումների հակիրճ նկարագրությունը ներկայացված է ստորև: 12.04.2019 - ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0004 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում 12.04.2019 - ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0005 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
-
05.11.2019 Տեղեկատվություն 2019 թվականին հարուցված վարչական վարույթների մասին
2019 թվականին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 294 գործի վարույթ՝ հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունները ստանձնելու/դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը, հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի (տարեկան) հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում...
-
29.07.2019 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի գործընկերներ, Բարձրաստիճան պատոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հայտարարում է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան նախաձեռնության շրջանակներում քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների հայտերի ներկայացում՝ 2018-2020 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում` << << Բաց տվյալներ>> պաշտոնական հայտարարագրերում. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի...
-
02.07.2019 Տեղեկատվություն 2019 թվականի առաջին կիսամյակում հարուցված վարչական վարույթների մասին
2019 թվականի առաջին կիսամյակում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 238 գործի վարույթ, այդ թվում՝ 61 վարույթ՝ հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունները ստանձնելու/դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, հայտարարագրի լրացման պահանջների խախտմամբ ներկայացնելու,...
-
28.03.2019 Ուշադրություն
Սույն թվականի մարտի 28-ից ուժի մեջ է մտել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 14.03.2019թ. ՀՕ-3-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքին համապատասխան՝ հայտարարատու պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք 2018 թվականի տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում մինչև 2019 թվականի մայիսի 31-ը: 2019 թվականի հունվարի 1-ից մինչև Օրենքն ուժի մեջ մտնելու օրը...
-
27.03.2019 Հանձնաժողովը քննարկումներ է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչների հետ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2019 թվականի մարտի 27-ին հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը, որի կազմում էին ընկերության Գլոբալ քաղաքականության և կառավարման բաժնի հակակոռուպցիոն և բարեվարքության հարցերով խորհրդատու Յանա Վարկովիցը և «Հարավային կովկասում իրավադրույթների համապատասխանեցում եվրոպական չափանիշներին» ծրագրի մշտադիտարկման և գնահատման տարածաշրջանային համակարգող Հրաչ Յարմալոյանը: Այցելության նպատակը...