Նորություններ
-
15.09.2020 Ինչպես լրացնել բարեվարքության հարցաթերթիկը
Բարեվարքության հարցաթերթիկի էլեկտրոնային տարբերակը համապատասխան ձևաչափով լրացնելու համար անհրաժեշտ է հետևել պահանջվող ցուցումներին ։
-
04.08.2020 Հայտարարագրերի ներկայացման և հայտարարագրում փոփոխություն կատարելու կարգից քաղվածք
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից մշակված «ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ» քաղվածքը։ Հանձնաժողովն առաջարկում է հայտարարատու անձանց ուղղորդվել և օգտագործել ներկայացված քայլերը՝ հայտարարագրերում փոփոխություններ իրականացնելու համար։
-
30.07.2020 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից ՀՀ Դատական դեպարտամենտ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի և Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները։
-
22.07.2020 Հանձնաժողովը որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ
2020 թվականի հուլիսի 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով 2018 թվականին նույն նախարարությունում նախարարի առաջին տեղակալ էր 2019թ. հունիսի 21-ին ներկայացրած գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի տարեկան հայտարարագրում «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում չի հայտարարագրել իր եկամուտները:
-
22.07.2020 Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել
2020 թվականի հուլիսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել:
-
12.06.2020 Կարևոր հայտարարություն հայտարարագրերի վերաբերյալ
2020 թվականի հունիսի 10-ից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հրապարակվել են պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, որոնք հասանելի են հետևյալ հղմամբ՝ http://archivedwebsite.cpcarmenia.am/hy/declarations-registry/։
-
05.06.2020 Ներկայացված հայտարարագրերը կհրապարակվեն 2020 թվականի հունիսի 10-ին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ավարտվել է 2019 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը։
-
27.05.2020 Հայտարարագրում: Կարևոր տեղեկություններ
Հայտարարագրերի լրացման և ներկայացման համար Հանձնաժողովը ներկայացնում է պարզաբանումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Կառավարության որոշմամբ 2020 թվականի մայիսի 28-29-ը ոչ աշխատանքային օրեր են, իսկ դրանց հաջորդում են հանգստյան օրեր:
-
17.04.2020 Հայտարարագրի էլեկտրոնային շտեմարանում տվյալների լրացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը
Հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային շտեմարանում լրացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը։ Տվյալներն անհրաժեշտ է լրացնել հայտարարագրերի էլեկտրոնային շտեմարանի «Անձնական տվյալներ» մասում, մասնավորապես՝ անուն ազգանուն, հաշվառման հասցե, հեռախոսի համար և էլեկտրոնային փոստի հասցե։
-
14.04.2020 Ապրիլի 13-ից մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը
2020 թվականի ապրիլի 13-ից գործարկվել է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը, և մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը։ Հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգի հասանելիության, ինչպես նաև լրացման կանոնների վերաբերյալ անհատական էլեկտրոնային փոստի միջոցով Հանձնաժողովը ծանուցել է բոլոր հայտարարատու անձանց՝ ըստ գերատեսչությունների կողմից ներկայացված ցանկերի։ Պաշտոնատար անձինք կարող են ծանուցումների վերաբերյալ...
-
23.03.2020 2020 թվականի մարտի 3-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում կայացրած որոշումների վերաբերյալ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնում է 2020 թվականի մարտի 3-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում կայացրած որոշումների վերաբերյալ։ Հանձնաժողովը գումարել է թվով 3 նիստ և կայացրել է 3 որոշում։ Նշված ժամանակահատվածում Հանձնաժողովը կայացրել է երկու եզրակացություն և կազմել է մեկ արձանագրություն արձանագրված մեկ խախտման համար, որի հիման վրա վարույթ հարուցելու իրավական հիմքերը բացակայել են։
-
18.03.2020 Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականության իրականացման նոր ժամկետի և կարգի մասին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է․ 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։