Նորություններ
-
03.06.2024 ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ
Հրապարակվել է Բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ 2023 թվականի տարեկան հաղորդումը: Հաղորդմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/tMZGl :
-
03.06.2024 «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Մայիսի 31-ին «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ Ծրագրի 1.3 բաղադրիչի շրջանակներում, Մանկավարժական համալսարանի Քաղաքացիական կրթության կենտրոնում տեղի է ունեցել շուրջ 20 դասախոսների հետ աշխատաժողով, որին ներկա են գտնվել մասնակիցներ ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններից, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Պետական կառավարման...
-
30.05.2024 Ինչի՞ն են միտված կարգապահական վարույթները․ ԲԱՆԱՎԵՃ/ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հանձնաժողովի Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության պետ Մարիաննա Բաղինյանը «Factor TV»-ի տաղավարում մասնակցել է դատական համակարգի, դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների վերաբերյալ բանավեճ/քննարկմանը: Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ http://surl.li/ubcav :
-
29.05.2024 Փորձագիտական քննարկում՝ նվերների հաշվառման և հանձնման գործընթացի վերաբերյալ
Մայիսի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Դանիելյան մասնակցել է «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի և Բաց կառավարման շաբաթ գլոբալ նախաձեռնության շրջանակներում կազմակերպված՝ «Պետության և համայնքի սեփականությունը դարձող նվերների տնօրինման գործընթացը. առկա խնդիրները և նախատեսվող...
-
29.05.2024 Ի գիտություն հայտարարատուների
Հարգելի՛ հայտարարատուներ, հաշվի առնելով 2023 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը և ստացվող մեծաթիվ հեռախոսազանգերը՝ Հանձնաժողովի հետ կապ հաստատելու դժվարությունների դեպքում առաջարկում ենք Ձեր տվյալները լրացնել սույն հղումով ներկայացված ձևաթղթում : Մեր մասնագետները կկատարեն հետզանգ առաջին իսկ հնարավորության դեպքում:
-
24.05.2024 Մամուլում տեղ գտած հրապարակման հերքում
Սույն թվականի մայիսի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակվել է «Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու» վերտառությամբ հոդված` https://armlur.am/1368247/ , որը փաստացի անճշտություններ է ներկայացնում։ Մասնավորապես, հոդվածում ակնարկ է արվում, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի իրականացնում համապատասխան ուսումնասիրություններ և անդրադառնում է միայն ընդդիմադիր պաշտոնյաների թույլ տված խախտումներին:...
-
22.05.2024 Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի ուսանողների այցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մայիսի 22-ին «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում հյուրընկալել է Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի 2-րդ կուրսի թվով 27 ուսանողների: Հանդիպման սկզբում ուսանողները ներկայացրել են իրենց կարծիքներն ու ընկալումները «կոռուպցիա» երևույթի վերաբերյալ, խոսել դրա հետևանքների, պայքարի միջոցների ու կարևորության մասին, դիտել տեսանյութ, որի շուրջ ծավալվել են ակտիվ քննարկումներ:...
-
22.05.2024 Ի գիտություն հայտարարատուների
Հարգելի՛ հայտարարատուներ, Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի տարեկան հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2024 թվականի մայիսի 31-ը: Հայտարարագրերը ներկայացնելու համար անհրաժեշտ է հայտարարագրման էլեկտրոնային համակարգում (այսուհետ՝ Համակարգ) գրանցված Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված մուտքանվան ու գաղտնաբառի միջոցով մուտք գործել սույն հղումով , լրացնել և հանձնել հայտարարագիրը: Եթե չեք ստացել Համակարգ մուտք գործելու համար օգտանուն և գաղտնաբառ...
-
21.05.2024 Կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված համաժողով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը 2024 թվականի մայիսի 17-ին մասնակցել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից կազմակերպված` կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված համաժողովին: Լ. Ալեքսանյանն իր խոսքում կարևորել է Հանձնաժողովի մասնակցությունը տվյալ միջոցառմանը, ներկայացրել կորպորատիվ կառավարման խթանմանն ուղղված` Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ընդգծել մասնավոր-պետական հատվածի փոխգործելիության և փորձի փոխանակման, ...
-
17.05.2024 Ի գիտություն հայտարարատուների
Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետով պայմանավորված՝ հեռախոսազանգերի միջոցով մինչև մայիսի 31-ը հայտարարատուներին աջակցություն կտրամադրվի նաև ոչ աշխատանքային օրերին՝ հետևյալ գրաֆիկով. 2024 թվականի մայիսի 18-ին և 19-ին՝ ժամը 09։00-18։00-ն, 2024 թվականի մայիսի 25-ին և 26-ին՝ ժամը 09։00-18։00-ն։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2024...
-
08.05.2024 Հայտարարություն
2024 թվականի մա յիսի 10-ին, ժամը 14:00 տեղի կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի լրամշակված օրակարգը հասանելի է հղումով : Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի մայիսի 10-ը` ժամը 10:00, գրանցվել հետևյալ հղումով:
-
07.05.2024 «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառում
2024 թվականի մայիսի 7- ին Անի Պլազա հյուրանոցում , կայացել է « Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում » Եվրոպական միության Թվինինգ ծրագրի ( այսուհետ՝ Ծրագիր ) արդյունքների ներկայացման միջոցառումը : Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան հյուրեր Ծրագիրն իրականացնող ԵՄ անդամ պետություններից՝ Գերմանիայից ,...