Նորություններ
-
21.10.2021 Ինչպես հայտարարագրում կատարել փոփոխություն
Երբ հայտարարատու պաշտոնատար անձը կամ նրա ընտանիքի անդամը հայտարարագրում հայտնաբերում է անհամապատասխանություն (տվյալներ, որոնք լիարժեք չեն կամ սխալ են լրացվել), կարող է ցանկացած ժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ info@archivedwebsite.cpcarmenia.am էլեկտրոնային հասցեին դիմում գրել:
-
18.10.2021 Ի գիտություն բարեվարքության հարցաթերթիկ լրացնողների
Հարցաթերթիկի լրացման ընթացքում խորհրդատվական և տեխնիկական օժանդակություն ստանալու համար Թեկնածուները կարող են դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների վարչություն (հեռախոս՝ (012) 77 77 28):
-
13.10.2021 Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահը հյուրընկալվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Հարիբ Սաիդ ալ-Ամիմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա կապերն ակտիվացնելու համար ձևավորել համագործակցության օրակարգ և առաջ մղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացումը:
-
12.10.2021 Հակակոռուպցիոն գործակցությունն ընդյալնելու և կոռուպցիայի կանխարգելման փորձին ծանոթանալու նպատակով ԿԿՀ պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Կիևում
Մեծապես կարևորելով քաղաքացիական հասարակության դերակատարումը կոռուպցիայի կանխարգելման գործում՝ հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ուկրաինայի քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
-
07.10.2021 Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի լրացման և ԿԿՀ կողմից դրա ուսումնասիրության գործընթացը
2020 թվականի մայիսից Հանձնաժողովն իրականացրել է ավելի քան 95 անձի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն։
-
06.10.2021 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը մասնակցել է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) կազմակերպած քննարկմանը
ԿԿՀ նախագահն իր խոսքում հատկապես կարևորել է հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքում հասարակության շրջանում հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որը հնարավորություն կտա հասարակության յուրաքանչյուր անդամին հավատալ իր ուժերին, հավատալ արժանապատիվ կյանք ունենալու գաղափարին և լինել կոռուպցիայից զերծ:
-
06.10.2021 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով կմասնակցի ՀՊՏՀ-ի կողմից կազմակերպվող աշխատանքի տոնավաճառին
Քաղաքացիական ծառայության և հայեցողական թափուր պաշտոնները որակյալ մասնագետներով համալրելու նպատակով Հանձնաժողովը պարբերաբար իրականացնում է թափուր հաստիքների մասին հանրայնացման աշխատանքներ:
-
04.10.2021 ԿԿՀ աշխատակիցները մասնակցել են «Anti-Corruption Measures at Office Level» խորագրով առցանց վերապատրաստմանը
Մասնակցիները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց երկրներում հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքն ու կուտակած փորձը:
-
28.09.2021 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Ուսանողների տարաբնույթ՝ Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների, Հանձնաժողովում աշխատանքի անցնելու հնարավորությունների, հետագա համագործակցությունն ամրապնդելուն վերաբերող հարցերին պատասխանեց ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը:
-
25.09.2021 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև փոխգործակցությունը դրվել է նոր հիմքի վրա
Հուշագրի նպատակը ՀՊՏՀ-ի հետ կրթական ծրագրերի մշակման և իրականացման, ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպման և անցկացման, կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված կրթական առարկայական ծրագրերի մշակման և մի շարք այլ ոլորտներում համագործակցային կապերի հաստատումն ու դրանց շարունակական զարգացումն է:
-
23.09.2021 Հաստատվել է «Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերի լրացման ուղեցույցը»
Ուղեցույցը տեղադրված է Հանձնաժողովի կայքի որոշումներ բաժնում և կարելի է ծանոթանալ...
-
17.09.2021 Քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է կոռուպցիայի կանխարգելման կրթական ծրագրերի առկա վիճակն ու հետագա անելիքները
Հաշվի առնելով, որ ԿԿՀ-ին օրենքով պատվիրակված է լիազորություն՝ մշակել կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնել այս ուղղությամբ միջոցառումներ՝ քննարկմանը ձեռք բերվեց պայմանավորվածություն կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրերի և հանրային իրազեկվածությանն առնչվող հարցերով խորացնել համագործակցությունը շահագրգիռ կառույցների հետ և համանման քննարկումները դարձնել առավել ինտենսիվ՝ նպատակ ունենալով ավելի հասցեական դարձնել հանրության շրջանում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ պատկերացումները և կազմակերպված՝ հանրային իրազեկումը: