Նորություններ
-
22.12.2021 Հայաստանում գրանցված կուսակցությունների ներկայացուցիչների առցանց հանդիպման մասնակցության հրավեր
Հանդիպման ընթացքում կներկայացվեն «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում կատարված և 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները, որոնք որոնք վերաբերվում են կուսակցությունների ֆինանսավորման սկզբունքներին, կուսակցությունների կողմից ներկայացվող տարեկան հաշվետվություններին, դրանց աուդիտին, կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների կողմից ներկայացվող հայտարարագրերին և այլ դրույթների:
-
16.12.2021 ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ-պետությունների 9-րդ համաժողովին մասնակցել է ԿԿՀ նախագահը
Մեզ հաջողվել է երկրում ձևավորել ինստիտուցիոնալ հիմքեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ որպես անկախ, ինքնավար մարմին կայացնելու առումով. այն բաղկացած է հինգ անդամից և հաշվետու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին
-
14.12.2021 «Դատավորների կարգապահական պատասխանատվությունը» խորագրով սեմինարին մասնակցել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները
Սեմինարի ընթացքում քննարկվել են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու նախապայմանների, դատավորների կարգապահական պատասխանատվության և գերմանական կարգապահական իրավունքի հիմքերի վերաբերյալ հիմնահարցեր, դրանց առնչությամբ գոյություն ունեցող չափանիշները և միջազգային փորձը:
-
13.12.2021 Հայաստանում համակարգային կոռուպցիան պակասել է
Հայկուհի Հարությունյանն իր խոսքում նշել է, որ կաշառք երևույթը ծավալային առումով էապես նվազել է, որը տեսանելի է նաև քաղաքացիների շրջանում և այդ մասին հաճախ է խոսվում:
-
10.12.2021 Պաշտոնի անհամատեղելիության հիմքով դեպքերը բացառիկ են. կոռուպցիայի կանխարգելման որոշ արդյունքներ
ՀՀ գլխավոր դատախազությունը, ԲԴԽ–ն հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա արդեն ունեցել են դեպքեր, երբ որոշ անձանց բացասական հիմքով կոնկրետ պաշտոնի չեն նշանակել։
-
01.12.2021 Ինչ առանձնահատկություններ ունեն կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրերը. վերապատրաստում՝ ԿԿՀ աշխատակիցների համար
Կոռուպիցայի կանխարգելման փորձագետ, դոկտոր Օթիլիա Պակուարին նոյեմբերի 30-ին ԿԿՀ մի խումբ աշխատակիցներին ներկայացրեց կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրերի կազմման, դրանց ընկալման, գնահատման և բարելավման առանձնահատկությունները:
-
29.11.2021 Հակակոռուպցիոն դպրոցի մասնակիցներին ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության շրջանակն ու լիազորությունները
Թրանսփարենսի ինթերնեշնլՀայաստան հակակոռուպցիոն կենտրոնի 4-րդ Հակակոռուպցիոն դպրոցին մասնակցում են տարբեր մասնագիտություն ունեցող 22 երիտասարդներ Հայաստանի Հանրապետության հինգ մարզերից, որոնց դասավանդման ծրագրի շրջանակում նախատեսված է ճանաչողական բնույթի հանդիպումներ պետական կառավարման մարմիններ՝ այդ թվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
-
26.11.2021 Վերապատրաստման դասընթաց ԿԿՀ աշխատակիցների համար
Դասընթացին ներկայացվող ակադեմիական տեղեկատվությունը զուգորդվում էր բազմաթիվ պրակտիկ օրինակներով և թեմային առնչվող դատական գործերի ներկայացմամբ, որոնք էլ քննարկվում էին ԿԿՀ աշխատակիցների հետ Հանձնաժողովի գործառույթների տեսանկյունից:
-
25.11.2021 Կոռուպցիայի դեմ պայքարը հայ-ամերիկյան գործակցության հիմնախնդիրներից է
ԱՄՆ ՄԶԳ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիտարկում է որպես հիմնական գործընկեր՝ ողջ հասարակության հետ միասին արմատախիլ անելու կոռուպցիան երկրում։
-
17.11.2021 Պարզաբանում
Ի պատասխան որոշ զանգվածային լրատվամիջոցներում վերջերս տեղ գտած հրապարակումների
-
28.10.2021 Պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարագիրը չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ քրեական պատասխանատվության
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթների և իրավական ապահովման բաժնի պետ Գյուլնարա Սարգսյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնում է պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրի ներկայացման վերաբերյալ մանրամասներ:
-
22.10.2021 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատանքի անցնելու հնարավորությունները
Մասնակիցներին ներկայացվել է Հանձնաժողովի հիմնական գործառույթները, կառուցվածքը և առաջիկա անելիքներն ու թափուր աշխատատեղերը: