Նորություններ
-
09.03.2022 Դոնորների հետ աշխատանքի համակարգմանը միտված աշխատաժողով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են դոնորների համակարգման միջազգային փորձի վերաբերյալ առկա միտումները, քննարկվել դոնորների համակարգման հարթակի ստեղծման, թեմատիկ աշխատանքային խմբերի ձևավորման մանրամասները։
-
02.03.2022 Շահերի բախման, մեդիա մոնիթորինգի և այլ դիմումների հիմքով 2021 թվականի երկրորդ կիսամյակում Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունները
Նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել է Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գործառույթներին վերաբերելի 13 մեդիա հրապարակում, և չնայած այն հանգամանքին, որ որոշ դեպքերում Հանձնաժողովն ունեցել է շահերի բախման հետ կապված մտահոգություններ, այնուամենայնիվ, օրենքի ներկա կարգավորումների հիմքով վարույթ հարուցելու հնարավորություն չի ունեցել։
-
28.02.2022 Վարչապետից մինչև նախագահ և հանրային ծառայող. ինչպես կգործի վարքագծի կանոնագիրքը․ Factor.am-ը զրուցել է ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ
Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները բխում են վարքագծի սկզբունքներից, որոնք էլ հանրային ծառայությունների բարեվարքության համակարգի 4 բաղադրիչներից են։
-
25.02.2022 Աշխատանքային քննարկում դրամաշնորհային ծրագրեր իրականացնող գործընկերների հետ
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս գործակցել Հանձնաժողովի հետ և իրենց հերթին առաջնահերթության որոշակի ուղղություններ են մատնանշել, որոնք մասնավորապես, վերաբերել են կոռուպցիայի կանխարգելման թեմայով միասնական կրթական ծրագրերի իրականացմանը, կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը:
-
24.02.2022 Բարձր մակարդակի համաժողով` նվիրված բարեվարքությանը և կոռուպցիայի կանխարգելմանը
Եվրոպական պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն դրսևորումների դեմ զրո հանդուրժողականություն ցուցաբերելու Հայաստանի վճռականությունն ու գործուն մեխանիզմները և հույս հայտնել, որ Հայաստանի փորձառությունը կարող է նաև օրինակ ծառայել մի շարք այլ երկների համար:
-
22.02.2022 Ի գիտություն հայտարարատուների
Հիշեցնում ենք, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.28 հոդվածի 5-րդ մասի՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
-
18.02.2022 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հայտարարագրերի մի քանի առանձնահատկություններ
Ելնելով զանգերի մեծ թվաքանակից՝ վերջնաժամկետին մոտ օրերին տեխնիկական աջակցություն տրամադրելը գործնականում շատ է դժվարանում, ինչից ելնելով՝ առաջարկում ենք տարեկան հայտարարագրի լրացումը և հանձնումը կազմակերպել ավելի վաղ:
-
17.02.2022 Կուսակցության ղեկավար մարմնի անդամների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվելիք հայտարարագրերի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության անդրադարձը
Քաղաքական ուժերի տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի համար մշակվել է անհրաժեշտ տեղեկությունների ձևանմուշի նախնական տարբերակ, որը դիտողությունների, առաջարկների համար կտրամադրվի կուսակցություններին:
-
17.02.2022 Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2021 թվականի գործունեությունը գնահատել է դրական
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է հանձնաժողովի գործունեության մեխանիզմների շարունակական զարգացման, այդ թվում՝ թվայնացման միջոցով դրանք կատարելագործելու կարևորությունը:
-
16.02.2022 Թվային տեխնոլոգիաներ ինտեգրելով՝ կապահովվի արդյունավետ հանրային հաշվետվողականությունը. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը
Ներդրվող համակարգով անձը նոր հայտարարագիր ներկայացնելիս ստիպված չի լինի բոլոր դաշտերը լրացնել, նախկինում գրանցված տվյալները կկարողանա ներբեռնել նոր հայտարարագիր:
-
15.02.2022 Բարեվարքության ուսումնասիրության հայաստանյան փորձը կարող է լավագույնը ճանաչվել տարածաշրջանում. Հանրայինի անդրադարձը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության ստուգման գործընթացին:
-
14.02.2022 Կուսակցությունների հաշվետվողականության կանոնակարգումը պատվիրակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
Տարեկան հաշվետվությունների՝ պարտադիր աուդիտի իրականացման համար Հանձնաժողովը մշակել է անհրաժեշտ տեղեկությունների ձևանմուշի նախնական տարբերակ, որն առաջիկայում կտրամադրվի կուսակցություններին նրանց դիտողություններն ու առաջարկությունները հավաքագրելու համար: