Նորություններ
-
30.03.2022 Քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել է Հանձնաժողովի՝ 2023թ. բյուջետային ֆինանսավորման հայտը և 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծագիրը
Հանրային քննարկման նպատակն է բարձրացնել կոռուպցիայի կանխարգելման և դրա հիմնական թիրախների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:
-
30.03.2022 Հանրային քննարկում՝ ՀԿ-ների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց հետ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել Հանձնաժողովի կողմից մշակված որոշման նախագիծը, մասնավորապես՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջները, պարտադիր աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները:
-
29.03.2022 «Հայտարարագրման գործընթացը» խորագրով եռօրյա սեմինար՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ
Հայտարարատուների հետ տարվող աշխատանքները կանոնակարգելու, համակարգելու նպատակով տարբեր գերատեսչություններից նշանակվել են հայտարարագրման գործընթացի խորհրդատուներ:
-
28.03.2022 Ընդլայնվել է հայտարարագրվող գույքի շրջանակը. վերջնաժամկետը մայիսի 31-ն է. «Առաջին ալիքի» անդրադարձը
Հայաստանում հայտարարատու է շուրջ 35 հազար անձ, որից 9 հազարը բարձրաստիճան պաշտոնյա են, մյուսները՝ նրանց հետ փոխկապակցված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձնինք:
-
25.03.2022 Հանրությանը պահանջատեր դարձնելը կնպաստի ապագայում բարեվարք հանրային ծառայող ունենալուն
«Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագծի վերաբերյալ Factor TV-ի քննարկմանը մասնակցում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Սերոբ Անտինյանը, կառավարման փորձագետ Արշակ Սարգսյանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արմեն Խուդավերդյանը։
-
24.03.2022 Ի՞նչ վարքագիծ պետք է ունենա հանրային ծառայողը. Հայկուհի Հարությունյանի հարցազրույցը «Հեռանկարին»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին: Հանձնաժողովի նախագահը խոսել է ԿԿՀ-ի կողմից մշակված և հանրային քննարկման ներկայացված «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագծի մասին:
-
24.03.2022 Հանրային ծառայողների համար կգործեն վարքագծի տիպային կանոններ. «Առաջին ալիքը» զրուցել է ԿԿՀ անդամ Մարիամ Գալստյանի հետ
ԿԿՀ-ն մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագիծը: Թեմայի շուրջ «Առաջին ալիքը» զրուցել է Հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանի հետ:
-
22.03.2022 Հանրային քննարկման մասնակցության հրավեր ՀԿ-ների և այլ շահագրգիռ անձանց համար
Հանձնաժողովը մշակել է «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» որոշման նախագիծ, որը հրապարակվել է...
-
18.03.2022 Շահագրգիռ կառույցներին հրավիրում ենք քննարկելու Հանձնաժողովի 2023թ. բյուջեի հայտը և 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը
Հանրային քննարկումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մարտի 28-ին՝ ժամը 16.00-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում. հասցե՝ ք. Երևան, Կորյունի 15:
-
17.03.2022 2023 թվականից մի քանի տասնյակ հազար հայտարարագիր կներկայացվի ավտոմատացված համակարգով. Արմենպրեսի անդրադարձը
Նմանատիպ համակարգեր ստեղծվել են աշխարհի 86 երկրում՝ փոխելով այդ երկրների հանրային կյանքը։
-
15.03.2022 Հանրային քննարկում՝ «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագծի վերաբերյալ
Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների որոշման նախագծի վերաբերյալ նկատառումներն ու առաջարկությունները շահագրգիրռ անձնինք և կառույցները կարողն են մինչև 2022 թվականի մարտի 28-ը ներկայացնել shs.cpcarmenia@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին, նաև գրավոր ներկայացնել Հանձնաժողով:
-
15.03.2022 «Իրավական ակտերի տեսակները և դատական մեթոդաբանությունը» խորագրով վերապատրաստման դասընթաց ԿԿՀ-ում
Հանձնաժողովի աշխատակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնել աշխատանքային գործընթացում կուտակված իրավական հարցերը և լսել դրանց վերաբերյալ դասընթացավարի մեկնաբանությունը: