Նորություններ
-
06.05.2022 Մեկնարկում է Հայաստանի պետական հատվածի հաշվետվողականության գնահատման ծրագիրը
Հայաստանի պետական հատվածի հաշվետվողականության հետազոտության նպատակն է օժանդակել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և պետական մյուս մարմիններին` ՀՀ պետական կառավարման համակարգում կոռուպցիայի պատճառները, օրինաչափություններն ու հետևանքները համակողմանիորեն գնահատելու գործընթացում:
-
05.05.2022 Փոխըմբռնման հուշագիր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Համաշխարհային բանկի միջև
«Պետական հատվածի հաշվետվողականության շրջանակային գնահատում» Հայաստանում քաղաքացիական ծառայության վերաբերյալ հետազոտություն կատարելու նպատակով, հանրային կառավարման մարմինների աշխատողների հարցախույզի անցկացման միջոցով։
-
05.05.2022 Ծրագրային բյուջետավորման կարևորությունը. բովանդակային ստորաբաժանումներին ներկայացվել են որոշ առանձնահատկություններ
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի և դատական դեպարտամենտի, ՀՀ դատախազության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ոչ ֆինանսական ստորաբաժանումների աշխատակիցները:
-
28.04.2022 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը համատեղ կիրականացնեն կոռուպցիայի կանխարգելմանը միտված ծրագրեր
Հայկուհի Հարությունյանը կարևորել է մեր երկրում առաջադեմ միջազգային փորձի հիման վրա իրականացվող կրթական ծրագրերը և Հանձնաժողովի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ հատկապես հաշվի առնելով գործընկերոջ հակակոռուպցիոն մասնագիտացումը:
-
27.04.2022 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2022 թվականին նախատեսում է մանկավարժների շրջանում իրականացնել վերապատրաստման ծրագիր
Փորձագետը Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցներին, ինչպես նաև գլխավոր մեթոդաբանին ներկայացրել է վերապատրաստման ամբողջական ցիկլի կառավարումը, հարցաշարեր նախագծելու մեթոդները:
-
22.04.2022 2023 թվականի հունիսի 30-ին ԿԿՀ-ն հանրությանը կներկայացնի դատավորների գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի վերլուծության արդյունքները
Անդրադառնալով «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագծին՝ Հանձնաժողովի նախագահը նշել է. «Նախագծի հաստատումից հետո յուրաքանչյուր գերատեսչություն պետք է հաստատի տեղային կոնկրետ գործնական կանոններ՝ օգտվելով այն օրինակներից, որոնք առաջարկում է Հանձնաժողովը:
-
22.04.2022 Հանրության համար կուսակցությունները պետք է լինեն հնարավորինս թափանցիկ և հաշվետու. սա Հանձնաժողովի նպատակներից է
ՀՀ-ում այս պահին կա 115 գրանցված կուսակցություն, որոնց մի մասն ակտիվ գործունեություն չի ծավալում: Կարծում եմ` այս գործընթացը որոշ ժամանակ անց կբերի փաստացի գործունեություն չծավալող կուսակցությունները լուծարմանը
-
22.04.2022 ՎԻՎ վարույթների իրականացման արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կայացրել է 8 որոշում
Հանձնաժողովի որոշումներից 6-ը կայացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետում, ինչպես նաև Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու փաստերի առթիվ հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների իրականացման արդյունքում:
-
21.04.2022 Վարքագծի տիպային կանոնները հիմք են դառնալու հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի մշակման համար
Հանձնաժողովը նախատեսում է ընդունել Տիպային կանոնները մինչև ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջ:
-
21.04.2022 Վանաձորի բուհերի և քոլեջների մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Սասուն Համբարձումյանն ուսանողներին ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ Հանձնաժողովի լիազորությունները և գործունեության հիմնական ուղղությունները:
-
15.04.2022 Ծանուցում կուսակցություններին՝ հայտարարագրմանն առնչվող պարտավորությունների վերաբերյալ
Անհրաժեշտ է ներկայացնել 2 (երկու) լրացված ձևաթուղթ՝ 1. Ձևաթուղթ N 1-ը, որտեղ առկայության դեպքում պետք է լրացվեն 2022 թվականի հունվարի 1-ից կուսակցության ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնի նշանակված կամ պաշտոնից ազատված անձանց մասին տվյալները,
-
15.04.2022 Կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված կրթական ծրագրեր՝ միտված հանրային իրազեկվածության բարձրացմանը. «Առաջին ալիք»-ի անդրադարձը
«Ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի կանխարգելման թեմատիկայով կրթական ծրագրեր իրականացնելու հիմնական բեռը ստանձնել է քաղաքացիական հասարակությունը»,- ասել է Սասուն Համբարձումյանը: