Նորություններ
-
30.05.2022 Պետության արտաքին և ներքին ներդրումներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտումը, գնահատումը և կառավարումը. ԿԿՀ պատվիրակության այցը Ուզբեկստան
Սամարղանդ քաղաքում մասնակցել են ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի կողմից կազմակերպված «Աջակցելով ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) իրականացմանը՝ Կայուն զարգացման խթանումը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտում գտնվող երկրներում» խորագրով տարածաշրջանային սեմինարին:
-
26.05.2022 Պաշտոնյաների ստացած նվերները կհաշվառվեն էլեկտրոնային ռեեստրում. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը
«Ինչպես մնացած հայտարարագրման համակարգի դեպքում նվերների ռեեստրի դեպքում նույնպես լինելու է բաց հանրության համար էլեկտրոնային տարածք, որտեղ մարդիկ կարող են մուտք գործել է տեսնել, ինչու չէ նաև ազդարարման հիման վրա մենք կիմանանք, որ հանրային ծառայողն է ստացել նվեր, որը չի հայտարարագրել»,-ասել է Նարինե Ավետիսյանը:
-
25.05.2022 Ի գիտություն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և հայտարարագրման էլեկտրոնային համակարգն այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված:
-
25.05.2022 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հասանելի է յութուբում և տելեգրամ հավելվածում
Այսուհետ Հանձնաժողովի գործունեությանը՝ այդ թվում հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց առնչվող իրավակարգավորումները, հայտարարագիր լրացնելու ուղեցույցները, կուսակցությունների հաշվետվության, աուդիտի և պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրման գործընթացին առնչվող մանրամասները հասանելի են նաև Հանձնաժողովի՝ յութուբի և տելեգրամ ալիքներում:
-
24.05.2022 Հայտարարագրերի լրացման ուղեցույց-տեսանյութեր, որոնք կօգնեն հայտարարատու անձանց քայլ առ քայլ լրացնել իրենց հայտարարագրերը
Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում տարեկան հայտարարագրեր, որի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է:
-
23.05.2022 Հանձնաժողովն առաջիկայում կունենա ոչ միայն քրեական, այլև վարչական իրավախախտումների ազդարարման համակարգ
Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է 2019 թվականից մինչ օր Հանձնաժողովի ունեցած կարևորագույն ձեռքբերումները:
-
20.05.2022 ԾԱՆՈՒՑՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հանձնաժողովն առաջարկում է մինչև 2022 թվականի մայիսի 25-ը հայտարարատու պաշտոնատար անձանց ռեեստրերը ներկայացնել Հանձնաժողովի՝ info@archivedwebsite.cpcarmenia.am պաշտոնական էլեկտրոնային փոստին:
-
18.05.2022 «Ապօրինի գույքի նույնականացման» խորագրով աշխատաժողով՝ Հանձնաժողովի աշխատակիցների մասնակցությամբ
Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին՝ հասկանալու բիզնեսի սեփականությունը կորպորատիվ կառույցների միջոցով, անշարժ գույքի սեփականության իրավունքը՝ գույքային գրառումների միջոցով և օտարերկրյա ֆինանսական ակտիվների սեփականության իրավունքն այլ փաստաթղթերի միջոցով:
-
13.05.2022 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարևորում է երիտասարդ սերնդի հետ ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը և պատրաստակամություն հայտնում համատեղ ծրագրեր իրականացնելու:
-
12.05.2022 Հակակոռուպցիոն փորձի փոխանակում Ռումինիայի և Հայաստանի միջև. ԿԿՀ պատվիրակության այցը Ռումինիա
Հանձնաժողովի, Ազգային ժողովի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծրագրի շրջանակներում հանդիպումներ են ունեցել Ռումինիայի մի շարք պետական ինստիտուտների՝ հակակոռուպցիոն մարմինների, Ազգային ժողովի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և մեդիայի ներկայացուցիչների հետ:
-
11.05.2022 Կոռուպցիոն դրսևորումների ընկալման վերաբերյալ հարցում՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում
Հակված ենք այն կարծիքին, որ այսօրինակ հարցումը կնպաստի պարզելու հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում բարեվարքության ռիսկեր պարունակող գործոնները, կատարվող աշխատանքի հաշվետվողականության թույլ և ուժեղ կողմերը և աշխատանքի արդյունավետության վրա ազդող հանգամանքները:
-
10.05.2022 Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում կիրառելի են արտերկրում հաջողված օրինակները
Հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել այնպսիս պետական ինստիտուտների հետ, ինչպիսիք են Բարձրագույն դատական խորհուրդը, Բարձրագույն դատախազական խորհուրդը, Հայտարարագրերի և շահերի բախման աուդիտի բարձրագույն տեսչության, (HIDAACI), ինչպես նաև ԵԱՀԿ Ալբանիայի գրասենյակի, ԵՄ պատվիրակության, Արդարադատության նախարարության, Ալբանիայի Հելսինկյան կոմիտեի հետ։