Նորություններ
-
27.06.2022 Շվեդիայի Մալմոյի համալսարանում կայացած վերապատրաստմանը մասնակցել է ԿԿՀ աշխատակիցը
Երկփուլ մրցույթի արդյունքում ընտրվել և Շվեդիայի կառավարության կողմից ամբողջովին ֆինանսավորվող ծրագրին մասնակցության հրավեր էին ստացել 29 ներկայացուցիչներ 6 երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բելոռուսից և Լիտվայից:
-
23.06.2022 Միջազգային փորձին միտված ուսուցողական այց Չեխիայի Հանրապետություն
Ընթացակարգային հարցերի վերաբերյալ ներկայացվել են ինչպես օտարերկրյա, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական կարգավորումներում առկա իրավական հնարավորությունները՝ այս կերպ իրականացնելով նաև փորձի փոխանակում։
-
21.06.2022 Տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը սպառվել է
Նշված 30-օրյա ժամկետում չներկայացնելու դեպքում հանձնաժողովն իրավասություն ունի դիմելու դատախազություն, որը ենթադրում է, որ հիմքեր կան կասկածելու, որ թաքցնելու բան ունի հայտարարատուն:
-
20.06.2022 Հանրային քննարկումների և պետական մարմինների կարծիքների հիման վրա լրամշակվել է Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները
Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները սահմանելու մասին որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքում կազմված ամփոփաթերթերը (հանրային քննարկումների արդյունքում ստացված կարիքների ամփոփաթերթ և շահագրգիռ պետական մարմիններից ստացված նկատառումների ամփոփաթերթ) տեղադրված են Հանձնաժողովի կայքի հայտարարություններ բաժնում:
-
20.06.2022 Հանրային քննարկում՝ կուսակցությունների ներկայացուցիչների հետ
Հանձնաժողովին վերապահված՝ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացմամբ պայմանավորված՝ 2022 թվականի հունիսի 16-ին Հանձնաժողովի նիստերի դահլիճում կազմակերպել է հանրային քննարկում կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են նախապես գրանցված կուսակցությունների ներկայացուցիչներ:
-
16.06.2022 Քննարկում՝ աուդիտորական հանրության ներկայացուցիչների հետ
Հանձնաժողովը կարևորում է իրավաստեղծ գործընթացներում մասնագիտական խմբերի ակտիվ ներգրավումը, գործընթացների թափանցիկությունը, հաշվետվողականության ապահովումը և հանրային լսումների դերը:
-
14.06.2022 Տեղի է ունեցել «Հայաստանում բարեվարքության խթանում և հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվիննինգ ծրագրի հանդիսավոր բացումը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է համակարգային փոփոխությունների իրականացումը, որը միտված է լրացնելու կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ բոլոր անկատար կողմերը:
-
13.06.2022 Ակտիվների հայտարարագրի և պետգնումների տվյալների համար ռիսկի ցուցիչների մշակում
Աշխատաժողովի մեկնարկը տրվել է Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի և Համաշխարհային բանկի խորհրդատու Դանիելա Ֆելքմանի ողջույնի խոսքով:
-
10.06.2022 Հանրային քննարկման հրավեր կուսակցություններին
Քննարկմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել սույն հղումով:
-
09.06.2022 Մեկնարկում է «Հայաստանում բարեվարքության խթանում և հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվիննինգ ծարգիրը
Թվիննինգի 2-րդ և 4-րդ բաղադրիչները միտված են կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ ռազմավարական հաղորդակցման և համագործակցային մեխանիզմների գործարկմանն ու պետական մասնակցությամբ կազմակերպություններում բարեվարքության կառուցակարգերի ներդրմանը (կոռուպցիոն ռիսկերի գնահատում):
-
03.06.2022 Ծրագրի պլանավորման, մշակման և իրականացման վերաբերյալ աշխատաժողով՝ ԿԿՀ աշխատակիցների մասնակցությամբ
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Գլխավոր դատախազության, Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի աշխատակիցները:
-
02.06.2022 Ազգային ժողովում ներկայացվել է Հանձնաժողովի 2021 թվականի գործունեությունը և պետական բյուջեից հատկացված ծախսերի արդյունքները
Իրականացվել է խորքային վերլուծություն 210 պաշտոնատար անձի առնչությամբ, որի ընդհանուր թիվը զուտ հայտարարագրերի մասով կազմել է առնվազն 3000: