Նորություններ
-
29.07.2022 ԿԿՀ մի խումբ աշխատակիցներ արժանացել են Բիզնեսի միջազգային ակադեմիայի հավաստագրի
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեծապես կարևորում է աշխատակիցների՝ ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագիտական կարողություններն ու հմտությունները, որով պայմանավորված՝ տեղական ու միջազգային գործընկերների հետ կազմակերպվում են համանման վերապատրաստումներ:
-
27.07.2022 Ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորեն ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք. հատվածներ Վարքագծի տիպային կանոններից
Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չտալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին հակասող, ինչպես նաև իր կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս հանձնարարականներ։
-
25.07.2022 Հաստատվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը
Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների գործունեությունը, գործառույթներն ու օրենքով պատվիրակված մանդատը հանրության շրջանում առավելագույնս ընկալելի դարձնելու նպատակով կկազմակերպվեն տարաբնույթ տեղեկատվական արշավներ:
-
21.07.2022 Կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են աուդիտի ենթակա տարեկան հաշվետվությունների պատրաստման վերաբերյալ հարցեր
Կուսակցությունների ներկայացուցիչները հիմնականում բարձրացրել են անդամավճարների և նվիրատվությունների հետ կապված հարցեր։
-
18.07.2022 Տեղի է ունեցել «Հայաստանի հանրային հատվածում բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվինինգ ծրագրի Ղեկավար Հանձնախմբի առաջին նիստը
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել «Հայաստանի հանրային հատվածում բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվինինգ ծրագրի Ղեկավար Հանձնախմբի (այսուհետև՝ ՂՀ) առաջին առցանց նիստը
-
14.07.2022 «Ֆոնդահայթայթման տեխնոլոգիաներ» խորագրով դասընթաց՝ ԿԿՀ-ում
Հուլիսի 13-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել Հայաստանում արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումների համատեքստում Արդարադատության ոլորտի հաստատությունների համար հաղորդակցության կարողությունների զարգացման երկրորդ փուլի առաջին դասընթացը։
-
08.07.2022 Ի գիտություն կուսակցությունների ղեկավար մարմնի անդամներին
Հարգելի՛ հայտարարատուներ, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմինների անդամները (այսուհետ՝ Կուսակցության ղեկավար մարմնի անդամներ) պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնեն 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը, ինչպես նաև 2022 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում՝ համապատասխան հայտարարագրերը:
-
08.07.2022 Տեղի է ունեցել աուդիտորական կազմակերպությունների մրցութային առաջարկների բացման նիստը
Հուլիսի 8-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել Կուսակցությունների ֆինանսական միջոցների, աղբյուրների, ծախսերի և գույքի մասին տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների բացման նիստը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովը հուլիսի 8-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ դադարեցրել է աուդիտորական կազմակերպությունների կողմից հայտերի ներկայացման գործընթացը։...
-
07.07.2022 Մրցութային առաջարկների բացման նիստի մասնակցության հրավեր
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարևորելով հանրային հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների ապահովումը, բոլոր շահագրգիռ կողմերին, լրատվամիջոցներին հրավիրում է ներկա գտնվելու կուսակցությունների 2021թ. տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպման նպատակով հայտարարված մրցույթի մրցութային առաջարկների բացման նիստին, որը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին , Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Մեծ դահլիճում (ՀՀ, ք. Երևան, Կորյունի 15): Միաժամանակ...
-
04.07.2022 Բարձր մակարդակի համաժողով՝ Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների վերաբերյալ
Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԵԽ ծրագրի համագործակցության արդյունքում ունեցած ձեռքբերումների մասն են, ինչպես նաև համատեղ մշակման, հանրային խորհրդակցությունների, փոփոխությունների և պաշտոնական հաստատումների երկարատև գործընթացի արդյունք, որը սկսվել է 2021 թվականին։
-
30.06.2022 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուժեղացնում է եկամուտների հայտարարագրման էլեկտրոնային համակարգը
Այն համակարգը, ինչը շահագործվում է առայժմ Հանձնաժողովի կողմից, ավելի քիչ տեխնիկական հնարավորություններով ներառում է պետական պաշտոն զբաղեցնող առնվազն 9000 անձի վերաբերյալ տեղեկություններ, և ընտանեկան անդամների մասնակցությամբ դա կազմում է մոտ 35000 անձի վերաբերյալ տվյալ
-
29.06.2022 11 կուսակցությունների՝ 2021 թվականի տարեկան հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի
Աուդիտորական կազմակերպությունները մրցութային առաջարկները կարող են ներկայացնել ՀՀ, ք․ Երևան 0009, Կորյունի 15 հասցեով, թղթային ձևով, մինչև 2022 թվականի հուլիսի 8-ը ներառյալ՝ ժամը 11:00-ն։