Նորություններ
-
11.11.2022 Կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքը Հայաստանում. 1520 հոգու շրջանում իրականացված ուսումնասիրության արդյունքները
Հարցմանը մասնակցած անձանց մոտ 70 տոկոսը գտնում է, որ մեծ է տեղեկատվական աջակցության անհրաժեշտությունը։ Մեծապես կարևորվել են կոռուպցիայի առնչությամբ իրենց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանող տեղեկատվությունը, այն հաստատությունների մասին տեղեկատվությունը, որոնց կարելի է դիմել պաշտոնյաների կոռուպցիոն վարքի դեպքում, և պետական մարմինների թեժ գծերի մասին ինֆորմացիան։
-
07.11.2022 Երկօրյա աշխատանքային քննարկում ՀՀ Շիրակի մարզում
Գյումրիում՝ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ կազմակերպված հանդիպմանը մասնակցել են Շիրակի հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժներ և աշակերտների ծնողներ։
-
04.11.2022 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ սահմանվել է հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչ. կստուգվի 95 պաշտոնյայի հայտարարագիր
Հաստատված ցանկը տեղադրված է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջի որոշումներ բաժնում և ներառում է 34 պաշտոնի անվանում, ընդհանուր առմամբ՝ 95 պաշտոնյա:
-
04.11.2022 Պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների ներկայացվել է մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման հիմնական գործիքակազմերը
Ուսանողներին հատկապես հետաքրքրել է բարեվարքության ստուգման, հայտարարագրերի լրացմանն առնչվող մանրամասներ, թե ինչպես են տրվում բարեվարքության եզրակցությունները, ում կողմից և ինչ հետևանքներ կարող են դրանք ունենալ։
-
01.11.2022 Խոշոր կանխիկ գումարի հայտարարագրումը, դրանցով կատարվող գործարքները ռիսկային են. Արամայիս Փաշինյանի հարցազրույցը՝ Mediahub.am-ին
«Եթե պետական պաշտոն զբաղեցնող անձի տարեկան եկամուտը մի քանի հարյուրավոր անգամներ գերազանցող մեծություն է, բնականաբար մեզ մոտ հայտարարագրերի վերլուծության, ուսումնասիրության ընթացքում բազմաթիվ հարցեր է առաջանում, ընդ որում՝ 2019 թվականի հունվարի 1-ից սկսած, պահանջվում է նաև լրացնել առկա գումարը և ծագման աղբյուրը»,-նշել է Արամայիս Փաշինյանը:
-
28.10.2022 Կոռուպցիան կանխարգելելու և կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմը. երկօրյա աշխատանքային քննարկում ՀՀ Տավուշի մարզում
Հանդիպմանը ներկայացվել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, բարեվարքության համակարգի ներդրման, Հանձնաժողովի գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի գործում կատարված աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն:
-
27.10.2022 Հանրային պաշտոնյաների հետ Արմավիրում քննարկվել է բարեվարքության և շահերի բախմանն առնչվող հարցեր
Արմավիր ինֆոտանը տեղի է ունեցել «Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար» թեմայով դասընթաց: Այն վարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը:
-
25.10.2022 Կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված կրթական ծրագրերին ներկայացվող պահանջները քննարկվել են շահագրգիռ կառույցների հետ
Քննարկման մասնակիցներին հետաքրքրվել են, թե ինչ ձևաչափով է լինելու համալսարաններում ներդրվող մոդուլը՝ պարտադի՞ր, թե՞ յուրաքանչյուր բուհ ինքն է այն տեղայնացնելու։
-
24.10.2022 «Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար» խորգարով դասընթաց ՏԻՄ-երի աշխատակիցների համար
Հանձնաժողովի և Եվրասիա համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ Իջևանի ԻնֆոՏանը տեղի է ունեցել «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի «Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար» խորգարով դասընթաց, որին մասնակցել են Իջևան խոշորացված համայնքի վարչական ղեկավարները և համայնքապետարանի աշխատակիցները։
-
21.10.2022 Ինչպես և ինչ գործիքակազմով պայքարել կոռուպցիայի դեմ. աշխատանքային քննարկում ՀՀ Լոռու մարզում
Մասնակիցները ներկայացրել են տարբեր իրավիճակներ՝ ցանկություն հայտնելով լսել դրանց վերաբերյալ Հանձնաժողովի դիրքորոշումը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն տվյալ իրավիճակի լուծման ուղղությամբ։ Քննարկվել են նաև վարքագծի տիպային կանոններում ամրագրված պարտադիր և խրախուսելի կանոնները:
-
20.10.2022 Կոռուպցիայի կանխարգելման թեմայով հանրային իրազեկման արշավ՝ Վանաձորի մանկավարժների և դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանում
Ինչպես արդեն նշել ենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի գործունեության ծրագրով նախատեսած է մանկավարժների և դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանակում իրականացնել կոռուպցիայի կանխարգելման, հանրության շրջանում կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության տարածման և բարեվարքության համակարգի վերաբերյալ իրազեկման արշավներ:
-
20.10.2022 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Հոկտեմբերի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։