Նորություններ
-
12.12.2022 Կոռուպցիայի կանխարգելման թեմատիկայով աշխատանքային քննարկում Երևանի ուսհաստատություններում
Հանդիպման նպատակն է՝ ներկայացնել վերջին տարիներին ստեղծված գործիքակազմերը և դրանց վերաբերյալ թեմաները կիրառել հակակոռուպցիոն կրթական ծրագրերում՝ ուսանողների ու դպրոցահասակ պատանիների շրջանում թեման դարձնելով արդիական ու կիրառելի:
-
02.12.2022 Հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերին հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 12 վարույթ
2022 թվականի նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ (այսուհետև՝ ՎԻՎ) թվով 12 վարույթներ, որոնց կարող եք ծանոթանալ կայքի Որոշումներ բաժնում։
-
02.12.2022 Հանձնաժողովի տված 640 եզրակացությունից բացասական է եղել 70-ը, որից 2 տոկոսն է պաշտոնի նշանակվել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը հյուրընկալվել է 1in TV-ի տաղավարում։ Հանձնաժողովի անդամը խոսել է բարեվարքության ուսումնասիրման ինստիտուտից, ներկայացրել բարեվարքության հարցաթերթիկի կառուցվածքը, ինչպես նաև որոշ վիճակագրական տվյալներ։
-
29.11.2022 Հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից փաստացի տնօրինվող գույքի մասին հարցադրումներ ուղարկել է ոչ միայն ԱԱԾ-ին, այլև բոլոր պետական մարմիններին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարին։
-
24.11.2022 Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար թեմայով հանդիպում՝ համայնքային ծառայողների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Լիլիթ Ալեքսանյանը մասնակիցներին ներկայացրել է Հանձնաժողովի գործունեության շրջանակում բարձրաձայնվող խնդիրների լուծման ուղղությունները և այդ համատեքստում կոռուպցիայի կանխարգելմանը միտված գործիքակազմը։
-
21.11.2022 Հակակոռուպցիոն դպրոցի ուսանողների հետ քննարկվել են ԿԿՀ գործունեությանն առնչվող հարցեր
Նոյեմբերի 19-ին դասախոսությունը վարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը։
-
18.11.2022 Հանձնաժողովը հյուրընկալել է Բերդի պետական բազմագործառութային քոլեջի ուսանողների և մանկավարժների. ներկայացվել է կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմը
Ե՛վ ուսանողներին, և՛ մանկավարժներին հետաքրքրել է հանրային պաշտոն զբաղեցնող և հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց նյութական արժեքների թափանցիկությանը և հաշվետվողականությանը միտված հայտարարագրման համակարգը, դրանից օգտվելու ձևերը:
-
18.11.2022 Ի գիտություն բարեվարքության հարցաթերթիկ լրացնողների
Բարեվարքության հարցաթերթիկ լրացնող թեկնածու/հավակնորդներին առաջարկում ենք՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված օժանդակություն ստանալու համար զանգահարել աշխատանքային օրերին՝ ժամը 15։00 - 18։00 ընկած ժամանակահատվածում՝ 012 77 77 28 հեռախոսահամարով։
-
17.11.2022 Ինչպես են վերլուծվելու պաշտոնյաների հայտարարագրերի տվյալների իսկությունը և ինչ ասել է ռիսկային չափորոշիչ. Առաջին ալիքի անդրադարձը
Պետական և ոչ պետական մարմիններից ստացված տեղեկատվությունը ներմուծվում է համակարգ, որն էլ ավտոմատ կերպով ցույց է տալիս հայտարարագրերում առկա ռիսկերը։
-
16.11.2022 Հանձնաժողովը 2022 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին հարուցել է հայտարարագրմանն առնչվող վարչական իրավախախտման 88 վարույթ
Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից ընդունվել է 5 որոշում վարչական տույժ՝ տուգանք կիրառելու մասին՝ 200․000 ՀՀ դրամի չափով, որից 3-ի դեպքում (հարուցվել են հաշվետու ժամանակահատվածին նախորդող ամսում) հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, իսկ 2-ի դեպքում՝ օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագրերը չներկայացնելու հիմքով։
-
15.11.2022 Հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել իրավիճակային հայտարարագրի ձևանմուշի փոփոխության որոշման նախագիծ
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել օրենսդրությամբ սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով անձանց կողմից ներկայացվող իրավիճակային հայտարարագրում փաստացի տիրապետվող գույքի վերաբերյալ տվյալների ներկայացման իրավական հնարավորությունը:
-
14.11.2022 Կոռուպցիայի կանխարգելմանը միտված գործիքակազմի իրազեկման հերթական հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզում
Խոսվել է կոռուպցիայի դեմ պայքարում կանխարգելիչ բաղադրիչի, դրանում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, մանկավարժների և դպրոցահասակ երեխաների ծնողների մասնակցության կարևորության մասին: