Նորություններ
-
13.03.2023 Հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու գործընթացի վերաբերյալ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգի փոփոխություններով պայմանավորված՝ ժամանակավորապես կասեցված է Հանձնաժողովի թույլտվության հիման վրա հայտարարագրերում ուղղում կատարելու գործընթացը:
-
24.02.2023 Հանձնաժողովն ավարտել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի մշակման աշխատանքները
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացնում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: 2023 թվականի հունվարի 26-ին Հանձնաժողովը շրջանառել էր 2022 թվականի ընթացքում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի կիրառման արդյունքում վերհանված խնդիրների մասին փաստաթուղթը , իսկ 2023 թվականի փետրվարի 15-ին՝ նախաձեռնել հանրային քննարկում , որին...
-
23.02.2023 Մեկնարկել է հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամներին ծանուցման գործընթացը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2022 թվականի փետրվարի 20-ից մեկնարկել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների՝ Համակարգում գրանցված էլեկտրոնային փոստի հասցեներին փուլային եղանակով ծանուցումների ուղարկման գործընթացը:
-
20.02.2023 Տեղի է ունեցել առցանց քննարկում Եվրոպայի խորհրդի և ԿԸՀ-ի ներկայացուցիչների հետ
2023 թվականի փետրվարի 16-ին ԵՄ-ի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի միջոցառումների երկրորդ փուլի շրջանակում տեղի է ունեցել առցանց քննարկում «Հայաստանում քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման և ստուգման, մշտադիտարկաման և վերահսկողության հետ կապված գործող իրավական և ինստիտուցիոնալ դաշտի վերլուծություն» թեմայով:
-
20.02.2023 Հակակոռուպցիոն խորհրդի նիստն ամբողջությամբ նվիրված էր ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելման քաղաքականությանը, մինչև 2022 թվականն իրականացված աշխատանքներին. Հայկուհի Հարությունյան
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է Պետրոս Ղազարյանի հաղորդաշարին։ Հանձնաժողովի նախագահը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հակակոռուպցիոն քաղաքականության հերթական նիստին, կոռուպցիայի ընկալման համաթվի նվազմանը, կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների ստուգմանը և այլն։
-
16.02.2023 Հանրային քննարկում՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի կիրառման ընթացքում վերհանված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ 2023 թվականի փետրվարի 15-ին տեղի է ունեցել հանրային քննարկում՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի կիրառման ընթացքում վերհանված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ:
-
13.02.2023 Տեղի է ունեցել Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության և այլ մարմինների ներկայացուցիչներ: Անցնելով օրակարգային հարցերին, նախ անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելման ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Մասնավորապես, քննարկվել են հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակառուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր:
-
09.02.2023 Օրենսդիր, գործադիր և դատական մարմինների հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացվել է հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը
Հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը ներկայացնելու, այն փորձարկելու, հնարավոր խնդիրները վեր հանելու և դիտարկումները տեղայնացնելու նպատակով 2023 թվականի փետրվարի 6-ից 8-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օրենսդիր, գործադիր և դատական մարմինների՝ շուրջ 120 հայտարարատու պաշտոնատար անձանց համար կազմակերպել է եռօրյա աշխատանքային քննարկումներ:
-
02.02.2023 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՑ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՆՈՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
2022 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման պարտականություն ունեցող հայտարարատուները (պաշտոնատար անձ և ընտանիքի անդամ) իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին, կստանան ծանուցում Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ ցուցումներով, որտեղ նշված կլինեն օգտանունն ու գաղտնաբառը:
-
31.01.2023 Վերապատրաստողների վերապատրաստում՝ ԿԿՀ աշխատակազմի համար
Հունվարի 16-27-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի Բաղադրիչ 1-ի գործողությունների շրջանակում հերթական հանիպումը։
-
12.01.2023 Մեկնարկել է «Մարդու իրավունքները ԿԿՀ աշխատանքում» խորագրով վերապատրաստման դասընթացը
2023 թվականի հունվարի 11-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի համար մեկնարկել է «Մարդու իրավունքները ԿԿՀ աշխատանքում» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթացը։ Դասընթացի ընթացքում ներկայացվում է մարդու իրավունքների առնչությունը կոռուպցիայի, որպես պետական մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության շրջանակներում հնարավոր սահմանափակման և միջամտության ենթակա իրավունքները: Դասընթացը հիմնված է Հանձնաժողովի գործունեության ընթացքում...
-
26.12.2022 ԿԿՀ-ն ավարտել է 2022 թվականի իրազեկման հանդիպումները Երևանի ուսումնական հաստատություններում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչների հետ միասին ամփոփել է «Հակակոռուպցիոն քաղաքականություն և բարեվարքություն» անվանումով հանրային իրազեկման 2022 թվականի հանդիպումները Երևանի ուսումնական հաստատություններում: