Նորություններ
-
04.04.2023 ԲԱՐԵՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ -ՕՐ 1
Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների (այսուհետ՝ կանոններ) ընդունումից հետո դրանց կիրարկումն ապահովելու հաջորդ քայլերը ներառում են մեկնաբանության ուղեցույցի մշակումը՝ հանրային ծառայության տարբեր մակարդակներում կանոնների և կանոնների հիմքում ընկած սկզբունքների միասնական մեկնաբանություն և կիրառում ապահովելու նպատակով, ինչպես նաև կանոնների կիրառման վերաբերյալ հանրային ծառայողների վերապատրաստումը:
-
31.03.2023 «Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումներ (Օր 3)
2023 թվականի մարտի 31-ին Հանձնաժողովում շարունակվեցին հայտարարագրերի լրացման աջակցության նպատակով նախաձեռնած աշխատանքային քննարկումները, որոնց մասնակցեցին նախապես գրանցված շահագրգիռ անձինք տարբեր գերատեսչություններից, իսկ գերակշիռ մասը՝ համայնաքապետարաններից, ինչն իրապես ողջունելի էր, քանի որ Հանձնաժողովի կողմից 2023 թվականի իրազեկման արշավների թիրախային ուղղության համար ընտրվել են համայնքների հայտարարատուները:
-
30.03.2023 ԵՄ Թվինինգ ծրագրի մարտ ամսվա առաքելության ամփոփում
2023 թվականի մարտ ամսվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի են ունեցել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի Բաղադրիչ 1-ի գործողությունների շրջանակում նախատեսված միջոցառումները
-
30.03.2023 «Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումներ (Օր 2)
2023 թվականի մարտի 30-ին Հանձնաժողովում շարունակվեցին հայտարարագրերի լրացման աջակցության նպատակով նախաձեռնած աշխատանքային քննարկումները, որոնց մասնակցեցին նախապես գրանցված շահագրգիռ անձինք տարբեր գերատեսչություններից և համայնքապետարաններից, ինչպես նաև քաղաքացիներ, ինչն իրապես ողջունելի էր:
-
29.03.2023 «Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումների մեկնարկ
2023 թվականի մարտի 29-ին Հանձնաժողովում մեկնարկեցին հայտարարագրերի լրացման աջակցության նպատակով նախաձեռնած աշխատանքային քննարկումները, որոնց մասնակցեցին նախապես գրանցված շահագրգիռ անձինք տարբեր գերատեսչություններից և համայնքապետարաններից:
-
28.03.2023 «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկում
2023 թվականի մարտի 24-ին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, տեղի է ունեցել հերթական հանրային քննարկումը կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
-
25.03.2023 Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում. EU Twinning
Կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ կրթական ծրագրերն իրականացվում են ԵՄ Թվինինգ ծրագրի համագործակցության շրջանակներում: Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ենթաբաղադրիչները՝ համապատասխան գործողություններով և վերջնարդյունքներով
-
24.03.2023 ՄՇԱԿՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ
Հանրային ծառայողների վարքագծի միասնական նորմերի ապահովման նպատակով, 2022 թվականի հունիսի 17-ին Հանձնաժողովի կողմից ընդունվել են Հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները, որոնք հիմք են հանդիսանում հանրային իշխանության համապատասխան մարմինների կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար համանման կանոնների (կանոնագրքերի) մշակման և սահմանման համար՝ ելնելով այդ մարմիններում ծառայության առանձնահատկություններից:
-
22.03.2023 «Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումների առաջարկ
Հանձնաժողովը հայտարարագրերի լրացման աջակցության նպատակով նախաձեռնել է աշխատանքային քննարկումներ, որոնց մասնակցել կարող են շահագրգիռ բոլոր անձինք:
-
21.03.2023 Կլոր սեղան-քննարկում «Քաղաքական ֆինանսավորմանն առնչվող իրավախախտումների քննության և պատժամիջոցների վերաբերյալ» թեմայով
2023 թվականի մարտի 16-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Քաղաքական ֆինանսավորմանն առնչվող իրավախախտումների քննության և պատժամիջոցների վերաբերյալ» թեմայով։
-
20.03.2023 ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրերը հասանելի են հայտարարագրման էլեկտրոնային համակարգում լրացնելու և ներկայացնելու համար:
-
15.03.2023 ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ – ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022 թվականի հունիսի 17-ին N01-Ն որոշմամբ հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները սահմանելուց հետո՝ Հանձնաժողովը ԵԽ/ԵՄ աջակցությամբ իրականացնում է համապատասխան միջոցառումներ՝ ՀՀ պետական մարմիններում դրանց արդյունավետ կիրարկումն ապահովելու համար։