Նորություններ
-
02.08.2024 Հայտարարություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ (այսուհետ՝ Հանձնաժողով) կարևորելով ՔՀԿ-ների դերը ոչ ֆորմալ կրթության կազմակերպման գործում, ինչպես նաև՝ հաշվետվողականության մեխանիզմների մշակման և բարեվարքության ամրապնդման գործում վերջիններիս հակակոռուպցիոն ջանքերը, շարունակում է իրականացնել Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված՝ ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների ցանցերի կարողությունների հզորացմանն ուղղված աշխատանքները: Այս համատեքստում Հանձնաժողովը...
-
02.08.2024 «Բարեվարքությունը ՏԻՄ-երում». Ճանաչողական այց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) 2024 թվականի օգոստոսի 1-ին հյուրընկալվել են Փամբակ և Ապարան խոշորացված համայնքների 16 ՏԻՄ աշխատակիցներ: Այցելությունը իրականացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի՝ «Հակակոռուպցիոն դպրոց»-ի շրջանավարտների կողմից իրականացված համայնքային հակակոռուպցիոն նախաձեռնությունների շրջանակներում՝ կրելով «Բարեվարքությունը ՏԻՄ-երում» խորագիրը: Այցելության ընթացքում...
-
02.08.2024 Հայտարարություն
2024 թվականի օգոստոսի 7-ին, ժամը 10:00 տեղի կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգը հասանելի է հղումով : Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի օգոստոսի 6-ը` ժամը 18:00, գրանցվել հետևյալ հղումով :
-
29.07.2024 Հայտարարություն
2024 թվականի հուլիսի 19-ի N 03-Լ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 22-ի «Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին» N Ն-02 որոշումը: 2024 թվականի հուլիսի 19-ի N 04-Լ որոշմամբ սահմանվել է «Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի և բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի» լրացման և ներկայացման կարգը։ 2024 թվականի հուլիսի 19-ին N 04-Ն որոշմամբ սահմանվել են...
-
26.07.2024 Մարիամ Գալստյանի հարցազրույցը Բուն TV-ին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը «Բուն TV»-ում հարցազրույցի ընթացքում ներկայացրել է Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների շրջանակը՝ անդրադարձ կատարելով կանխարգելման մանդատի գործիքակազմին: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://rb.gy/xrq1yj :
-
26.07.2024 Ինչպես լրացնել բարեվարքության հարցաթերթիկը
«Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկի» և «Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի» էլեկտրոնային ձևաչափով լրացման ենթակա տարբերակները կարող եք ներբեռնել այստեղ : Սահմանված Հարցաթերթիկները բաղկացած են հետևյալ բաժիններից՝ 1. Կենսագրական տվյալներ, 2. Կրթության, աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ, 3. Շահերի վերաբերյալ տեղեկություններ, 4. ...
-
23.07.2024 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 06.06.2024-17.07.2024-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) հյուրընկալվել են Բաց կառավարման գործընկերության Արևելյան գործընկերության երկրների (ԲԿԳ ԱլԳ) տարածաշրջանային համակարգող Պիտեր Վարգան, ինչպես նաև ծրագրի ներկայացուցիչ Պատրիսիա Պանչուկը: Հանձնաժողովի անդամների հետ քննարկվել է համագործակցության շրջանակը և ԲԿԳ հանձնառությունները, որոնք իրականացվել են Հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են Հանձնաժողովի գործունեության...
-
17.07.2024 Ուսումնական այց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Ռեստարտ Իջևան» հասարակական կազմակերպությունը և «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն հասարակական կազմակերպությունը, հուլիսի 15-ին և 16-ին, Շիրակի և Տավուշի մարզերի երիտասարդների համար կազմակերպել են այցելություններ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ Հանձնաժողով)՝ ծանոթանալու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քաղաքականությանը, կանխարգելման մեխանիզմներին և ինստիտուցիոնալ շրջանակին: «Ռեստարտ Իջևան» և «Ռեստարտ...
-
16.07.2024 Հայտարարություն
2024 թվականի հուլիսի 19-ին, ժամը 10:00 տեղի կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգը հասանելի է հղումով : Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի հուլիսի 18-ը` ժամը 18:00, գրանցվել հետևյալ հղումով :
-
12.07.2024 Իրականացվել է բարեվարքության համակարգի տարրերի խախտման հիմքով պատասխանատվության գործող կառուցակարգերի խնդիրների գույքագրում
Հանձնաժողովը ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող՝ 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի «1 ․ 25» գործողության շրջանակներում իրականացրել է բարեվարքության համակարգի տարրերի խախտման հիմքով պատասխանատվության գործող կառուցակարգերի վերլուծություն և խնդիրների գույքագրում: Ռազմավարության ներքո առանձնակի կարևորություն է տրվել բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործմանը, որի շրջանակներում նախատեսվել է նաև պատասխանատվության...
-
12.07.2024 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔիին
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔինը Հայաստան կատարած այցելության շրջանակներում հուլիսի 11-ին այցելել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով): Հանդիպման ընթացքում Հանձնաժողովի անդամները ներկայացրել են հանրային կառավարման համակարգում բարեվարքության խթանման, հայտարարագրման և բարեվարքության ուսումնասիրության ինստիտուտների կայացման և զարգացման, կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ...
-
01.07.2024 «Կոռուպցիայի կանխարգելումը կրթության միջոցով» թեմայով վերապատրաստում/աշխատաժողով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կրթության կազմակերպիչների, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և հակակոռուպցիոն, ինչպես նաև ժողովրդավարության խմբակներ վարողների համար, մշակել է «Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈւ ոլորտում» մոդուլի մեթոդական ձեռնարկի նախագիծ, որի շուրջ կարծիքներ հավաքագրելու և այն տեղայնացնելու շուրջ քննարկումների շրջանակներում, հունիսի 28-ին Հանձնաժողովում հյուրընկալվել են ՀՀ մի շարք ուս. հաստատությունների շուրջ 20 տնօրեններ և փոխտնօրեններ:...