Նորություններ
-
09.10.2023 «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ձեռնարկ»-ի շրջանակում Հանձնաժողովի անձնակազմի մասնակցությամբ քննարկում/վերապատրաստում
2023 թվականի հոկտեմբերի 5- ին և 6- ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ( այսուհետ՝ Հանձնաժողով ) Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել է « Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ձեռնարկ »- ի նախագծի շուրջ վերապատրաստում / քննարկումները : Ձեռնարկի մշակումը հնարավոր է...
-
05.10.2023 Ճանաչողական այց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կրթական ծրագրերի շրջանավարտների համար
Հոկտեմբերի 4-ին Կոռուպցիայի կանխարգելման Հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) հյուրընկալվել էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կրթական ծրագրերի շրջանավարտները: Հանդիպման ընթացքում ծավալվել են ակտիվ քննարկումներ կոռուպցիայի, դրա տեսակների, տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի և դրանց հետևանքների վերաբերյալ: Այցի ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել Հանձնաժողովի ստորաբաժանումների աշխատակիցները՝ ներկայացնելով Հանձնաժողովի գործառույթների և...
-
02.10.2023 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը դրվել է հանրային քննարկման
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մշակել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որը դրվել է հանրային քննարկման՝ իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում՝ հետևյալ հղումով:
-
29.09.2023 «Մանկավարժների եվ ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում». Իրազեկման հանդիպումներ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կարևորելով կոռուպցիայի կանխարգելման գործում իրազեկման հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության արմատավորումը հանրակրթական դպրոցումներում, սեպտեմբերի 27-ին և 28-ին կազմակերպել էր իրազեկման հանդիպումներ Երևանի մի շարք հիմնական դպրոցների մանկավարժների և ծնողների համար: Նրանք ընտրվել էին՝ որպես հակակոռուպցիոն կրթության իրականացման «Դեսպաններ», «Հակակոռուպցիոն» սոցիալական անհատներ...
-
25.09.2023 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնում է, որ հայտարարագրերի հրապարակային ռեեստրին հասանելիությունը ժամանակավորապես կասեցված է: Տեխնիկական խնդիրների կարգավորվելուն պես հայտարարագրերի հրապարակային ռեեստրի հասանելիությունը կվերականգնվի, ինչի վերաբերյալ Հանձնաժողովը լրացուցիչ կտեղեկացնի
-
22.09.2023 Կոռուպցիոն ռիսկերի կառավարումը պետական մասնակցությամբ կազմակերպություններում․ վերապատրաստում Հանձնաժողովի աշխատակիցների համար
Սեպտեմբերի 18-ից 22-ը ԵՄ թվինինգ ծրագրի շրջանակում Հանձնաժողովի աշխատակիցների համար կազմակերպվել էր վերապատրաստում պետական մասնակցությամբ կազմակերպություններում բարեվարքության համակարգի և կոռուպցիոն ռիսկերի կառավարման վերաբերյալ՝ տեսական և գործնական դասընթացների զուգակցմամբ:
-
12.09.2023 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 28.08-08.09-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ
1. Հանձնաժողովի մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները օգոստոսի 29-ին մասնակցել են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կազմակերպված՝...
-
12.09.2023 ԵՄ Թվինինգ ծրագրի 2.1 ենթաբաղադրիչի սեպտեմբերի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում կայացած առաքելության ամփոփում
Սեպտեմբերի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղի է ունեցել ԵՄ Թվինինգ ծրագրի 2.1 ենթաբաղադրիչի շրջանակներում հանդիպում/քննարկումներ Հանձնաժողովի աշխատակիցների և ենթաբաղադրիչի փորձագետներ՝ Դետլեֆ Կրոյցերի և Կլաուս Ֆելդգենի հետ:
-
11.09.2023 Ավարտվեց EU Twinning ծրագրի վերապատրաստողների վերապատրաստման դասընթացը
«Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել 1.4 ենթաբաղադրիչի հերթական հանդիպումները: 1.4 ենթաբաղադրիչը ենթադրում է Հանրային ծառայության համակարգում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների շրջանում բարեվարքության համակարգի վերաբերյալ մասնագիտական զարգացման համակարգի ստեղծում և բարեվարքության վերապատրաստման ծրագրերի նյութերի մշակում, հաստատում և...
-
08.09.2023 Բաց կառավարման գործընկերության (OGP) գլոբալ գագաթնաժողով
Սեպտեմբերի 6-7-ը Տալլինում տեղի է ունեցել «Բաց կառավարման գործընկերության» (OPG) գլոբալ գագաթնաժողովը: Վերջինս կենտրոնացած է թափանցիկ կառավարման համար տեխնոլոգիաների կիրառման, հաշվետվողականության և ժողովրդավարության ապահովման վրա, ինչպես նաև քննարկումների, համագործակցության և գործողությունների ներգրավման միջոցով թվային դարաշրջանում խթանելու բաց և ճկուն ժողովրդավարություններին: Այն իր շուրջն է համախմբել մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և շուրջ 130 երկրների քաղաքականություն մշակողների: Գագաթնաժողովին մասնակցում էր նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:
-
07.09.2023 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ուղղված հարցմանն ի պատասխան
Հաշվի առնելով «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ infocom.am լրատվական կայքի և նույն լրատվական կայքի լրագրող Մկրտիչ Կարապետյանի կրկնվող վարքագիծը, այն է՝ ներկայացված փաստերը վերարտադրվում են դրանք խեղաթյուրելով , մոլորեցնելով ընթերցողին , ձևավորելով պատրանք հաղորդվող տեղեկատվության անաչառության , ճշգրտության վե րաբերյալ, նույն...
-
07.09.2023 ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակներում բաց միջկառավարական փորձագիտական հանդիպում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մասնակցել է ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի (UNODC) գրասենյակի քարտուղարության կողմից կազմակերպված Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների կոնֆերանսի Կիրարկման վերանայման (Implementation Review Group, IRG), Ակտիվների վերադարձի (Asset recovery) և Միջազգային համագործակցության (International cooperation) աշխատանքային խմբերի հանդիպումներին և...