ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ընդհանուր կառավարման հմտությունների ներկայացում, կարողությունների ուժեղացում, զարգացում

05.05.2023


 

2023 թվականի մայիսի 3-ից 4-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները մասնակցեցին «Ընդհանուր կառավարման հմտությունների ներկայացում, կարողությունների ուժեղացում, զարգացում» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացին։ 

Վերապատրաստման դասընթացը նպատակ էր հետապնդում կառավարման գործընթացների, ոճերի, մեթոդների, համակարգերի ընկալման և զարգացման միջոցով բարելավել և զարգացնել արդարադատության ոլորտի մարմինների աշխատակիցների  ընդհանուր կառավարչական հմտություններն ու կարողությունները:

Դասընթացն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում: