Իրազեկում
25.04.2023

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 20-ին և 21-ին նախատեսված «Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումները տեղի չեն ունեցել մասնակիցների անհրաժեշտ թվաքանակի գրանցման բացակայության պատճառով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հաջորդիվ նախատեսվող աշխատանքային քննարկումների մանրամասների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք:
Վերստին հիշեցնում ենք, որ Հանձնաժողովը հայտնում է իր պատրաստակամությունը խմբային հայտեր ներկայացրած գերատեսչությունների հայտարարատուների հետ, ըստ անհրաժեշտության, առանձին աշխատանքային քննարկումներ կազմակերպելու համար: