Ինչպես մասնակցել դրամաշնորհային ծրագրերի. վերապատրաստման դասընթաց` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցների մասնակցությամբ

Սեպտեմբերի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Տեխնիկական աջակցություն «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար» բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Հաղորդակցության կարողությունների զարգացման երկրորդ փուլի երրորդ դասընթացը, որը վերաբերվում է դրամաշնորհներ գրելուն։
Դասընթացին մասնակցել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության ակադեմիայի և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ։
Դասընթացի մասնակիցները բանախոս Տաթևիկ Ավետիսյանի օգնությամբ ծանոթացել են ԵՄ-ի դրամաշնորհներին մասնակցելու գործընթացին, գրելու կարգին, դրամաշնորհների պահանջներին և դրանց տեսակներին։
Տեղում մասնակիցները բանախոսի հետ քննարկել են azdararir.am կայքի գործառույթների օպտիմալացման և հանրային իրազեկվածությանն ուղղված իրենց կողմից առաջարկվող գործողությունները։