Հաստատվել է «Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերի լրացման ուղեցույցը»
23.09.2021

2021 թվականի սեպտեմբերի 17-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հաստատել է «Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերի լրացման ուղեցույցը»:
Այն մանրամասն նկարագրում է պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրերի, ինչպես նաև հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամի` պաշտոնեական պարտականությունները ստանձնելու/դադարեցնելու հայտարարագրի լրացման սկզբունքներն ու եղանակաները:
Ուղեցույցը տեղադրված է Հանձնաժողովի կայքի որոշումներ բաժնում և կարելի է ծանոթանալ սույն հղումով: