Նորություններ
-
04.10.2024 Նվերների հաշվառման ձևաթղթերի՝ Հանձնաժողով ներկայացման վերաբերյալ
Հաշվի առնելով նվերների հաշվառման ձևաթղթի հետ կապված հարցադրումների թվի աճը ՝ ստորև ներկայացնվում է ձևաթղթի լրացման և ներկայացման ընթացակարգը, ինչպես նաև ձևաթղթի և դրա լրացման ուղեցույցների հղումները։ Պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով հաշվառման ենթակա նվերների հաշվառման նպատակով անհրաժեշտ է անցնել ստորև ներկայացված հղումով և լրացնել ձևաթուղթը։ Լրացնելուց հետո PDF ձևաչափով...
-
01.10.2024 «Բարեվարքության դեսպանները Հայաստանում». Ճանաչողական այց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Սեպտեմբերի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) հյուրընկալվել էին Հայաստանի 4 դպրոցներում ձևավորված (Արարատի 2-րդ հիմանկան դպրոց, Երևանի Արշավիր Շավարշյանի անվան 40 հիմնական դպրոց, Վրեժ Համբարձումյանի անվան 17 հիմնական դպրոց և Զաբել Եսայանի անվան 180 հիմնական դպրոց) Բարեվարքության ակումբների շուրջ 60 աշակերտներ և մենթորներ: Այցելությունը իրականացվել է «Բարեվարքության դեսպանները Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է...
-
17.09.2024 «Հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը Հայաստանում» խորագրով սեմինար-քննարկում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը սեպտեմբերի 14-ին Ծաղկաձորում մասնակցել է «Հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը Հայաստանում» խորագրով սեմինար-քննարկմանը: Freedom House-ի աջակցությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կազմակերպած լրագրողների, փորձագետների մասնակցությամբ միջոցառման ընթացքում ներկայացվել են Հանձնաժողովի հիմնական ուղղությունների՝ հայտարարագրման,...
-
17.09.2024 Հաստատվել է Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում թվային վիճակագրության վարման մեթոդաբանական ուղեցույցը
Հանձնաժողովի՝ 2024 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ հաստատվել է Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում թվային վիճակագրության վարման մեթոդաբանական ուղեցույցը: Ուղեցույցը նախատեսված է կարգավորելու կոռուպցիայի կանխարգելման ոլորտում վիճակագրության վարման հետ կապված հարաբերությունները՝ ապահովելով տվյալների ամբողջականությունը և համակարգվածությունը։ Վիճակագրության վարման արդյունքում հնարավոր կլինի վերհանել հանրային իշխանության առանձին մարմիններում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում ձևավորվող...
-
13.09.2024 Բարեվարքության համակարգի վերաբերյալ վերապատրաստում ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համար
2024 թվականի սեպտեմբերի 9-ից 12-ը Հանձնաժողովի կողմից իրականացվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների վերապատրաստում՝ հանրային ծառայության բարեվարքության համակարգի տարրերի և դրանց կիրառելիության վերաբերյալ: Քառօրյա դասընթացը վարել է Հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրանուհի Խալաֆյանը: Վերապատրաստման մասնակիցներին ներկայացվել են բարեվարքության ինստիտուցիոնալ համակարգը, դրա...
-
10.09.2024 Հայտարարություն
2024 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 10:00 տեղի կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգը հասանելի է հղումով : Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 12-ը` ժամը 18:00, գրանցվել հետևյալ հղումով :
-
05.09.2024 Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքն այսուհետ հասանելի է նաև անգլերեն տարբերակով
Հանձնաժողովի ՝ 2024 թվականի փետրվարի 6- ի որոշմամբ սահմանվել և ապրիլի 1- ից ուժի մեջ են մտել պետական պաշտոն զբաղեցնող անձանց ( բացառությամբ պատգամավորի , դատավորի , Բարձրագույն դատական խորհրդի անդամի , դատախազի , քննիչի ), համայնքների ղեկավարների , նրանց տեղակալների , Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների , նրանց տեղակալների պաշտոն...
-
27.08.2024 Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարևորելով իր գործունեության վերաբերյալ հանրության պատշաճ իրազեկումը և այս համատեքստում զանգվածային լրատվամիջոցների դերակատարո ւմը , նկատի ունենալով շահերի բախման դեպքերի առնչությամբ վերջին ամիսներին իրականացված վարութային գործընթացների և դրանց արդյունքում կայացված որոշումների վերաբերյալ տարբեր լրատվականների անդրադարձները, ներկայացնում է պարզաբանում շահերի բախման իրավիճակներում Հանձնաժողովի լիազորությունների ու գործունեության շրջանակի վերաբերյալ:...
-
26.08.2024 Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում. Իրազեկման հանդիպումներ Սյունիքի մարզում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտի և բարեվարքության վերաբերյալ իրազեկման արշավների շրջանակներում, 2024 թվականի օգոստոսի 22-ին և 23-ին, կազմակերպել էր հանդիպումներ Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում՝ մանկավարժների և դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանում: Իրազեկման հանդիպումներին, ք. Կապանի 13 ուսումնական հաստատություններից, իսկ ք. Սիսիանի և Սիսիան խոշորացված համայնքի 12 ուսումնական հաստատություններից, մասնակցել են թվով 59 մանկավարժներ և...
-
16.08.2024 Տիգրան Ավինյանը վարքագծի կանոններ է խախտել. Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հարցազրույցը iravaban.net - ին
Հունիսի 4-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երևանի ավագանու նիստին հնչած արտահայտությունների հետ կապված վարույթ է հարուցել Տիգրան Ավինյանի նկատմամբ։
-
12.08.2024 Հայտարարություն
Հրապարկվել է հայտարարագրման համակարգի տվյալների ներբեռնումն ապահովող API-ի օգտագործման ձեռնարկը: Ձեռնարկին կարող եք ծանոթանալ սույն հղումով:
-
09.08.2024 Քննարկվել են «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի արդյունքներն ու առաջիկա տարվա աշխատանքները
Հայաստանում բարեվարքության բարեփոխումներին նպաստելու շարունակական հանձնառության շրջանակներում, տարեկան գործողությունների կոորդինացման նպատակով, «Հայաստանի բարեվարքություն» ծրագիրը (AIP) սույն թվականի օգոստոսի 8-9-ը կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցել են նաև Հանձնաժողովի անդամները և աշխատակիցները։ Քննարկման մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը,...